Նյարդաբանական հետազոտություններ

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի, ինչպես նաեւ նյարդավիրաբուժության ծառայությունները հագեցած են մասնագիտական գործիքային հետազոտությունների համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով: Այստեղ կատարվում են երկարատեւ եւ կարճատեւ վիդեո ԷԷԳ` էլեկտրաէնցեֆալոգրամմա կամ էլելտրաուղեղագրություն, նեյրոսոնոգրաֆիա, գլխի համակարգչային տոմոգրաֆիա, ստերեոէլեկտրաուղեղագրություն եւ այլն: Դրանք թույլ են տալիս կատարել հնարավորինս ճշգրիտ ախտորոշում եւ ապա ընտրել բուժական ճիշտ տակտիկա` ի շահ պացիենտների:  

 

 

Կիսվել Facebook-ում