Բուժքույրական խորհուրդ
Բուժքույրական խորհուրդ

«Արաբկիր» ԲՀ-ի բուժքույրական խորհուրդը ստեղծվել է 2006թ-ին` «Արաբկիրի» և շվեյցարական «Սեմռա պլյուս» հիմնադրամի նախաձեռնությամբ` բուժքույրական խնամքի որակի բարձրացման և բուժքրոջ ինքնավար դերի ամրապնդման համար: 

 

Խորհրդի նպատակներն են. 

  • ստեղծել մշտապես գործող բուժքույրական դպրոց՝ ուղղված հետդիպլոմային շարունակական մասնագիտական զարգացմանը, 
  • դասընթացների միջոցով կրթել և  գործի միջազգային նորարարական մոտեցումները փոխանցել համալիրում աշխատող և փորձաշրջան անցնող  բուժքույրերին,
  • ուսումնասիրել համալիրում առկա կարիքներն ու առաջարկել դրանց բարելավման տարբերակներ,
  • իրականացնել բուժքույրական խնամքին առնչվող նոր ծրագրեր` բարձրացնելով սպասարկման որակը:

 Բուժքույրական խորհուրդը մշտական համագործակցության մեջ է շվեյցարացի գործընկերների հետ: Կանոնադրությամբ խորհրդին իրավունք է վերապահվում քննարկել միջին և կրտսեր բուժաշատողների միջև ծագած անհամաձայնությունները, մտածել խնդիրների լուծման տարբերակներ, քննարկել դրանք և քվեարկությամբ ընտրված տարբերակը ներկայացնել տնօրինությանը: Խորհուրդն ակտիվորեն կարող է մասնակցել նաև աշխատանքային ուղեցույցներ կազմելու գործընթացին: 

 

Խորհուրդն ունի  նախագահ և 7 անդամ, որոնք ընտրվում են ըստ կանոնադրության:

Խորհրդի նախագահն է Ամալյա Մարտիրոսյանը:
Անդամներն են Անահիտ Ասատրյանը, Հասմիկ Հայրապետյանը, Վարդանուշ Ավետիսյանը, Աննա Շեգունցը, Անահիտ Պողոսյանը, Գայանե Մարգարյանը:

 

Կիսվել Facebook-ում
Առողջության մասին
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy