Դիսպանսեր

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ աշխատանքի սկզբունքերից է ոչ միայն բուժել, այլև կանխարգելել հիվանդություններն ու վերահսկել դրանց ընթացքը: Այդ նպատակն են հետապնդում բժշկական համալիրում ստեղծված տասնյակին մոտ դիսպասեր կաբինետները, որոնց գրանցամատյաններում ընդհանուր թվով շուրջ 14 000 պացիենտ է հաշվառված` հիմնականում մինչև 18 տարեկաններ, որոշ դեպքերում նաև չափահասներ:

Դիսպանսեր վերահսկողության մասնագետները պարբերաբար ընդունում, զննում, հետազոտում, խորհրդատվություն են տրամադրում առողջական խրոնիկական խնդիրներ ունեցող այցելուներին, որոնց կյանքի որակն էապես բարելավվում է` շնորհիվ այդ շարունակական վերահսկողության, տրամադրվող դեղորայքի և մասնագիտական աջակցության:

«Արաբկիր» ԲՀ-ում գործում են Պարբերական հիվանդության, էպիլեպսիայի, սուրդոլոգիական, ռևմատոլոգիական, ալերգոլոգիական, նեֆրոլոգիական, ուրո-վիրաբուժական, էնդոկրինոլոգիական, գաստրոլոգիական և օրգան-փոխպատվաստված պացիենտներին սպասարկող դիսպանսեր կաբինետներ: