Գլխավոր
Պացիենտներին
Երևանում կանցկացի կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողով
08 ապրիլ
Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողովը արդեն 4-րդ անգամ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում կհամախմբի նյարդաբաններին, նյարդավիրաբույժներին, անեսթեզիոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտների առաջատար մասնագետներին:Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր` էպիլեպսիայի բուժման ժամանակակից մոտեցումները,կլինիկական և ախտորոշիչ հեռանկարները,էպիլեպսիայի ախտորոշման ժամանակ ԷԷԳ-ի դերը,թերապևտիկ առաջընթացը,նախավիրահատական շրջանում օջախների ախտորոշման մարտահրավերները,հետվիրահատական շրջանում դեղորայքային բուժման դադարեցման ճիշտ ժամանակը։Կլինեն նաև գիտաժողովի խորագրին առնչվող այլ հարցեր։Տրվելու են ՇՄԶ կրեդիտներ:Մասնակցության վճարը 25.000 ՀՀ դրամ է: Գրանցումները՝ շուտով։Հանդիպում ենք 2026 թվականի մայիսի 21–22-ին` ժամը 08:30–18:00-ը, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տուշպա» սրահում։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Իրազեկում համընդհանուր ապահովագրության վերաբերյալ
01 ապրիլ
2026 թվականի հունվարի 1-ից ավելի քան 1,5 մլն մարդ առողջության համընդհանուր ապահովագրության շահառու է: Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված` քաղաքացիները իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար դիմում են մեզ: Հաճախ տրվող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի տնտեսագիտական ծառայության ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:- Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կարո՞ղ ենք դիմել «Արաբկիր» բժշկական համալիր: -Այո՜, կարող եք։ «Արաբկիր» բժշակական համալիրը ապահովագրված անձանց մատուցում է ինչպես հիվանդանոցային ծառայություններ՝ պլանային և շտապ բժշկական օգնություն և բուժում, վիրահատություններ, այնպես էլ արտահիվանդանոցային ծառայություններ՝ մասնագիտացված խորհրդատվություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ։ -Ծրագրի շրջանակում բուժօգնություն ստանալու համար սկզբում ու՞ր պետք է դիմել: Ընթացակարգը հետևյալն է. ծառայություններից պլանային կարգով օգտվելու համար անհրաժեշտ է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ (պոլիկլինիկա), ստանալ համապատասխան ուղեգիր, այնուհետև գրանցել այցը ուղեգրում նշված ծառայությունը ստանալու համար, իսկ շտապ դեպքերում անմիջապես դիմել հիվանդանոց։ Արդյոք երեխաները ապահովագրված են: – Այո՜, ապահովագրված են ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող – մինչև 18 տարեկան երեխաները, – առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկան անձինք, – առանց ծնողական խնամքի մնացած առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան անձինք։ –Ի՞նչ է պետք անել, եթե ՀՀ քաղաքացիության տվյալը բացակայելու պատճառով «Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի արտացոլվում:  Նման խնդիրների դեպքում առաջարկում ենք զանգահարել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի 8866 կարճ համարին կամ գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին (պարտադիր է դիմողի ստորագրությունը և անձը հաստատող փաստաթուղթը) և նշել դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը։ –Ի՞նչ նեղ մասնագետների խորհրդատվություններն են հասանելի ապահովագրված անձանց առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում: Համընդհանուր ապահովագրության շրջանակում մեզ մոտ հասանելի են հետևյալ նեղ մասնագետների խորհրդատվությունները (երեխաների և մեծահասակների համար)` նյարդաբան, նյարդավիրաբույժ ալերգոլոգ, գաստրոէնտերոլոգ ռևմատոլոգ, օրթոպեդ, նեֆրոլոգ ուրոլոգ, վիրաբույժ ակնաբույժ, թերապևտ, մաշկաբան գինեկոլոգ, քիթկոկորդականջաբան թոքաբան։ –Արդյոք ապահովագրությունը վերաբերում է նաև դիսպանսեր հսկվող երեխաներին: Այո՜։ Դիսպանսեր հսկվող երեխաներին տրամադրվող մասնագիտական խորհրդատվությունը, լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտությունները նույնպես տրամադրվում են համընդհանուր ապահովագրության շրջանակերում։ Նյութը ունի տեղեկատվական բնույթ և նպատակն է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին։
Գլյուկոզայի շարունակական մշտադիտարկման համակարգեր մասին
30 մարտ
Շաքարային դիաբետ ունեցող գրեթե բոլոր երեխաները կրում են գլյուկոզայի շարունակական մշտադիտարկման համակարգեր։ Երբ համակարգը արձանագրում է, որ երեխայի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել է, ծնողները փորձում են հասկանալ պատճառները, ճիշտ արձագանքել և վերահսկել իրավիճակը։ Թեմային անդրադառնում է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգ Լուսինե Նավասարդյանը։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ե՞րբ դիմել երիկամաբանի
29 մարտ
«Ռադիոառողջարան» հաղորդման ընթացքում «Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգ Տանյա Արամյանը ներկայացրել է երիկամային հիվանդությունների կանխարգելման և բուժման կարևորագույն կետերը, պատասխանել երիկամային հաճախ հանդիպող խնդիրների, երիկամային հիվանդությունների տարածվածության, բնորոշ ախտանշանների, դրանք կանխարգելելու սկզբունքների ու ոլորտի նորությունների մասին հնչող հարցերին։ «Բուժման տեսանկյունից ավելի արդյունավետ է երիկամային այս կամ այն խնդիրը ավելի վաղ հայտնաբերել և բուժել։ Սակայն երբ երիկամային հիվանդությունները ուշ են ախտորոշվում և բերում են երիկամային քրոնիկ անբավարարության, չպետք է դա դատավճիռ համարել. կա նաև հաջորդ քայլը՝ հեմոդիալիզ և երիկամի փոխպատվաստում, որից հետո պացիենտներն ունենում են կյանքի ավելի լավ որակ»,- նշում է նեֆրոլոգ Տանյա Արամյանը։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ի՞նչ է էպիլեպսիան, և այսօր` մանուշակագույն օրը, հանրային իրազեկման ի՞նչ միջոցառումներ են իրականացվում
26 մարտ
«Կենտրոն» հեռուստաընկերության «Լույս առավոտ» հաղորդման հյուրերն են «Արաբկիր» բժշկական համալիրի մեծահասակների նյարդաբան, նեյրոֆիզիոլոգ Լուսինե Վարդանյանը, «Կյանքի ճանապարհ» բարեգործական-հասարակական կազմակերպության հիմնադիր ու ղեկավար Ելենա Բաղդասարյանը և հոգեբանական աջակցության ծրագրերի ղեկավար Մարիամ Արզումանյանը:
Էպիլեպսիան բուժվում է նաև վիրահատական միջամտության եղանակով
25 մարտ
Վիրահատության ցուցումների և անեսթեզիոլոգիական առանձնահատկությունների մասին՝ «Լուրեր»-ի ռեպորտաժում:
Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա
15 մարտ
«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար, նյարդավիրաբույժ Նիկո Արզումանյանը ներկայացնում է պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժման մասին։
Կյանքը շարունակվում է …
29 հոկտեմբեր 25
Նարինեն է` հերոս աղջնակը, ով ՀՀ առողջապահության նախարարություն տրամադրած պետական պատվերի, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքի և բժշկական մեծ թիմի ջանքերի շնորհիվ կարողացավ հետևում թողնել առողջական լուրջ մարտահրավերներն ու այսօր արդեն կարողանում է լիաթոք ժպտալ ու քայլ առ քայլ վերադառնալ բնականոն կյանքին…Ութ տարեկան աղջկա մոտ ախտորոշվել էր լյարդի աջ և ձախ բլթի հեպատոբլաստոմա կոչվող չարորակ ուռուցքը: Չափերով մեծ ուռուցքը ներառում էր լյարդի աջ, մասամբ նաև ձախ կեսը: Նախավիրահատական քիմիաթերապիա ստանալու ընթացքում` 2025 թվականի հուլիսի 6-ին, ծանր թոքաբորբի և միոկարդիտի պատճառով երեխան տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական համալիր և 15 օր բուժում ստացել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Երեխայի բուժման հետագա մարտավարությունը որոշելու համար բժշկական համալիրի մասնագիտական թիմը իրականացրեց բազմակողմանի հետազոտություններ: Ստացված տվյալները քննարկվեցին Բելառուսի վիրաբույժ-տրանսպլանտոլոգների և ճապոնացի առաջատար մասնագետների հետ: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ երեխայի կյանքը փրկելու համար պետք է շտապ իրականացնել լյարդի փոխպատվաստում: Դոնորը Նարինեի հայրն էր։  Միևնույն ժամանակ նշում էին, որ հնարավոր է նաև իրականացնել լյարդի ընդլայնված մասնահատում: Սակայն դա տեխնիկապես դժվար մոտեցում էր, քանի որ ուռուցքը ախտահարել էր լյարդի աջ բիլթն ու ձախից որոշ սեգմենտներ: Բարդ, բայց ավելի ցանկալի տարբերակ էր սա, քանի որ հնարավոր կլիներ պահպանել երեխայի օրգանի մի մասը: «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմը Մինսկի մասնագետների հետ միասին պատրաստվեցին զուգահեռաբար երկու սցենարներին էլ. Եթե հնարավոր չլիներ պահպանել երեխայի սեփական օրգանի մի մասը, ապա կիրականացվեր լյարդի բլթի փոխպատվաստում: Ս. թ. սեպտեմբերի 28-ին կատարվեց վիրահատությունը, իրականացվեց ընդլայնված հեմիհեպատէկտոմիա՝ պահպանելով սեփական լյարդի մոտ 30%-ը, թեև երեխայի հայրը միաժամանակ պատրաստ էր հարևան վիրահատարանում, անհրաժեշտության դեպքում փոխպատվաստում կատարելու համար։ Երեխան մնաց իր սեփական օրգանի հետ առանց ուռուցքի ախտահարման հատվածների, որը հաջողվեց հեռացնել: Արտասահմանյան գործընկերների գնահատմամբ նման վիրահատությունը իրականացնելը շատ ավելի բարդ է, քան հենց տիպիկ փոխպատվաստումը: Վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց, սակայն հետվիրահատական շրջանում զարգացավ սուր լյարդային անբավարարություն՝ պահպանված օրգանի փոքր չափերի և հյուսվածքների այտուցվածության պատճառով։ «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկները առաջին օրերին բախվեցին լուրջ դժվարությունների, սակայն հմտությամբ կազմակերպեցին լյարդի ֆունկցիան փոխարինող ինտենսիվ թերապիա և դուրս բերեցին աղջկան այս վտանգավոր վիճակից: Լայն ժպիտով ու մեծ հավատով փոքրիկ Նարենեն վստահ է, որ շատ շուտով կկարողանա տուն վերադառնալ և իրականացնել իր բաղձալի երազանքը: Այս պատմությունը բժշկական արհեստավարժ խմբի հերթական սխրանքի դրսևորումն է: Նարինեն հիվանդանոցում եղած օրերին նկարել է «Արաբկիր» բժշկական համալիրը և ինքնաթիռը` որով իրեն օգնություն ցուցաբերելու համար ժամանել էին Բելառուսի մասնագետները:
Աճման ցավեր
11 հունիս 25
Մեր երիտասարդ մանկաբույժներից Մարինե Առաքելյանը պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆոյի» հարցերին: Թեման` աճի խանգարումներ, կարճահասակություն:
Առողջ ապրելակերպի կանոններ երեխաների համար
13 հունվար 23
Ավելցուկային քաշի և ճարպակալման կանխարգելման ուղեցույց երեխաների և դեռահասների համար
Պարբերական հիվանդություն, մաս 2
19 հունվար 22
Ներկայացնում է Ռուզան Դավթյանը: https://www.youtube.com/watch?v=IP8nhQYdtts
Պարբերական հիվանդություն, մաս 1
19 հունվար 22
Պարբերական հիվանդության հանրապետական մանկական կենտրոնի բժիշկ Ռուզան Դավթյանը ներկայացնում է մանրամասներ պարբերական հիվանդության ախտանշանների, ախտորոշման և բուժման մասին: 
Մանկական աճուկային ճողվածքներ
17 դեկտեմբեր 21
Վիրաբույժ Գարիկ Առաքելյանը Հանրային ռադիոյի եթերում ներկայացրել է մանկական աճուկային ճողվածքի մանրամասները:  
Մեջքի ցավեր. ռադիկուլյար ցավ
15 նոյեմբեր 21
Որոնք են մեջքի ցավի պատճառները, տեսակներն ու դրանցից ազատվելու ժամանակակից մեթոդները: Ներկայացնում է Արաբկիր ԲՀ անեսթեզիոլոգ, սուր և քրոնիկ ցավերի մասնագետ Վահե Խառատյանը:  https://www.youtube.com/watch?v=lol6RDD1LYw
Մանկական ուղեղային կաթված. ներկայացնում է Լիանա Աղաջանյանը
28 հուլիս 21
Լազերային մաշկաբանություն
27 հունիս 21
Համակարգչային տոմոգրաֆիա
19 ապրիլ 21
  Ճառագայթային ախտորոշման ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը ներկայացնում է համակարգչային տոմոգրաֆիայի մանրամասները:  https://www.youtube.com/watch?v=YkdopRvNIbc
Էպիլեպսիա
17 ապրիլ 21
Այսօր Էպիլեպսիայի համաշխարհային օրն է` «մանուշակագույն» օրը: «Էպիլեպսիա» բառը հունարենից թարգմանաբար «հարկադրել, տիրել» է նշանակում: Ի՞նչ է հարկադրում հիվանդությունների այս խումբը մարդու օրգանիզմին, որքա՞ն ծանոթ ենք մենք էպիլեպսիային և ի՞նչ գիտենք մեր կողքին տեղի ունեցող էպի-ցնցումների ժամանակ ճիշտ պահելաձևի մասին: Ի՞նչ է առաջարկում բժշկագիտությունն աշխարհի` էպիլեպսիա ունեցող մոտ 50 մլն բնակիչներին: Այս և այլ հարցերի պատասխաններ լսեք «Արաբկիր» ԲՀ մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Անի Գևորգյանի մեկնաբանությամբ:
Հեմոդիալիզ և երիկամի փոխպատվաստում
17 ապրիլ 21
 
Պարբերական հիվանդություն
17 ապրիլ 21
Դերմատոսկոպիա
13 ապրիլ 21
Դերմատոսկոպիան (էպիլյումինեսցենտային մանրադիտումը) մաշկի օպտիկական ախտորոշման ոչ ինվազիվ, անցավ, անվնաս հետազոտություն է, որի միջոցով հնարավոր է ախտորոշել մաշկի բորբոքային, անոթային, պիգմենտային, ուռուցքային և այլ ախտաբանություններ։ Այս հետազոտությունը չունի հակացուցումներ, ցուցված է հետևյալ դեպքերում. խալերի չափերի, գույնի փոփոխության, վնասման դեպքում խալերի շուրջ բորբոքման, թեփոտման, ճաքերի, քորի առկայության դեպքում մաշկի ցանկացած գոյացություն (խալեր, պապիլոմաներ, գորտնուկներ և այլն) հեռացնելուց առաջ մեծ քանակությամբ պիգմենտային բծերի և խալերի առկայության դեպքում եթե անամնեզը ծանրաբեռնված է, այսինքն ընտանիքում եղել է մաշկի քաղցկեղի դեպք: