«Արաբկիր» բժշկական համալիրը բազմապրոֆիլ հաստատություն է, որտեղ հիվանդանոցային /ստացիոնար/ բժշկական օգնություն և սպասարկում է իրականացվում մի շարք ծառայություններով, հիմնականում մանկական, մի շարք ուղղություններով` նաև մեծահասակների:
Ստացիոնար բաժանմունքներ պացիենտներն ընդունվում են կամ «Ընդունարան և անհետաձգելի բժշկական օգնություն» բաժանմունքից, կամ պոլիկլինիկաներից` տեղամասային բժիշկների ուղեգրերով:
Ստացիոնար բաժանմունքներում պացիենտները գտնվում են այնքան ժամանակ, որքան ցուցվում է տվյալ դեպքի համար` Առողջապահության նախարարության սահմանած չափորոշիչներով և պացիենտի վիճակի ընթացիկ գնահատման սանդղակով:
* Պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և բժշկական համալիրում գործող կանոնակարգով` ստացիոնարում բուժվող պացիենտները կարող են ունենալ մեկ չփոփոխվող խնամակալ: Խիստ սահմանափակված են այցելությունները: