«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱի Ալերգոլոգիայի/իմունոլոգիայի եւ շնչառական բժշկության ծառայությունն իրականացնում է ալերգիաների ախտորոշման համար անհրաժեշտ թեստերի լայն սպեկտոր: Մաշկային եւ պրովոկացիոն թեստերը հնարավորություն են տալիս կարճ ժամանակում հայտնաբերել շնչառական, սննդային ալերգիաները, որոնք կարող են ունենալ շատ տարբեր դրսեւորումներ: Ծառայության շրջանակներում իրականացվում է նաեւ դեղորայքային ալերգիաների համապարփակ ախտորոշում, ինչն առանձնահատուկ մոտեցում պահանջող ընթացակարգ է: