Բժշկական օգնության և սպասարկման համար վճարում է ապահովագրական ընկերությունը, եթե բուժառուն ապահովագրված է, և ապահովագրական տվյալ ընկերությունն ունի տվյալ ծառայության փոխհատուցման հնարավորություն:
«Արաբկիր» բժշկական համալիրում Ապահովագրական և պայմանագրային բուժառուների սպասարկման ծառայությունը գործում է 13 տարի և իրականացնում է բոլոր այն անձանց սպասարկումը, որոնք ունեն բժշկական ապահովագրություն և ցանկանում են սպասարկվել «Արաբկիր» բժշկական համալիրում։ Ծառայության շրջանակում սպասարկվում են նաև սոցփաթեթի շահառուները, կատարվում են տարեկան բուժկանխարգելիչ հետազոտություններ։
Մենք համագործակցում ենք ապահովագրական և ապահովագրական աջակցություն իրականացնող գրեթե բոլոր ընկերությունների: Մեր հիմնական գործընկերներն են «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «Լիգա Ինշուրանս», «Գարանտ Ասիստանս», «Ռեգո» ընկերությունները։ Ապահովագրության շրջանակում այցելուները կարող են անցնել կանխարգելիչ հետազոտություն և ունենալ բժշկի խորհրդատվություն, եթե փաթեթի մեջ դա ներառված է, կամ առկա է նման պայմանագիր:
Ապահովագրական և պայմանագրային բուժառուների սպասարկման ծառայությունից օգտվելու համար պետք է ներկայանալ անձը հաստատող, ինչպես նաև բժիշկների ու ապահովագրական ընկերության տրամադրած փաստաթղթերով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 23 32 32, (015) 400 300 և ներքին` 27 21 կամ 12 30: