Էպիլեպսիայի ծրագիրը առաջարկում է հետևյալ հետազոտությունները․
- Վիդեո-էլեկտրոէնցեֆալոգրաֆիա
Մենք իրականացնում ենք բազային և երկարատև վիդեո-ԷԷԳ հետազոտություններ նորագույն սարքավորումներով ամբուլատոր պայմաններում։ Վերջին սերնդի սարքավորումները հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ ախտորոշել էպիլեպսիայի տեսակը։
- Երկարաժամկետ վիդեո-ԷԷԳ մոնիտորինգ
Վիդեո-ԷԷԳ մոնիտորինգն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում՝ մասնագիտացված բուժանձնակազմի հսկողության ներքո։ Վիդեո-ԷԷԳ մոնիտորինգի միջոցով գնահատվում և բուժվում են էպիլեպսիայի ծանր տեսակները։ Երկարաժամկետ հետազոտության տևողությունը կազմում է 24-ից մինչև 96 ժամ։
Հիվանդանոցային հետազոտությունը անհրաժեշտ է, քանի որ այն հնարավորություն է տալիս
- որոշել նոպաների տեսակը, եթե դրանք էպիլեպտիկ բնույթ են կրում
- բացահայտել, կա արդյոք վիրահատական միջամտության անհրաժեշտություն, ինպես նաև պարզել նոպաների առաջացման պատճառը վիրահատությունից առաջ
- փոխել դեղորայքը՝ առավելագույն անվտանգ պայմաններում
Մեզ մոտ նաև հետազոտվում և բուժվում են անձինք ոչ էպիլեպտիկ ցնցումներով, նոր ձեռք բերած ցնցումներով, սրտի ռիթմի խանգարումների հետ կապված էպիզոդներով և այլն։
Գլխուղեղի սոնոգրաֆիկ հետազոտությունը տեղեկություն է տալիս գլխուղեղի և ողնուղեղային հեղուկի մասին։ Քանի որ ուլտրաձայնային ալիքների դժվարությամբ են թափանցում ոսկրերի միջով, այս հետազոտությունը ավելի հաճախ կատարվում է կրծքի հասակի երեխաների մոտ, որոնց գանգոսկրերը դեռ փակ չեն։ Չոսկրացած տարածությունները ձևավորում են “պատուհան”, որով, հատուկ հաղորդիչ գել և ուլտրաձայնային սենսորի միջոցով, ճառագայթները հեշտությամբ թափանցում են դեպի ուղեղ։
Նեյրոսոնոգրաֆիան կիրառվում է հետևյալ հիվանդությունների ախտորոշման մեջ.
- Հիդրոցեֆալիա կամ փորոքների լայնացում, ինչն էլ կարող է տարբեր առաջացման պատճառներ ունենալ
- Ներգանգային կամ ներփորոքային արյունազեղում
- Հարփորոքային սպիտակ նյութի ախտահարում
- Բնածին արատների հայտնաբերում
- Ինֆեկցիայի և ուռուցքների հայտնաբերում
- Գլխի Համակարգչային Տոմոգրաֆիա (ՀՏ)
ՀՏ-ն ախտորոշիչ հետազոտություն է, որի օգնությամբ ստացվում են գանգի, գլխուղեղի, ոսկրային ծոցերի, փորոքների և ակնակապիճների պատկերներ։ Հետազոտության տևողությունը կազմում է 15 րոպե, այն կարող է կատարվել նաև առանց անզգայացման։ Սովորաբար այս սկզբից կատարվում է առանց կոնտրաստ նյութի և ապա նոր՝ կոնտրաստ նյութով։
ՀՏ օգտագործվում է հետևյալ հիվանդությունները ախտորոշելու համար.
- Գանգի ոսկրերի տարբեր անոմալիաներ
- Արտերիովենոզ մալֆորմացիաներ կամ ուղեղի անոմալ անոթներ
- Ուղեղի ատրոֆիա
- Բնածին արատներ
- Ուղեղի անևրիզմ
- Արյունազեղում
- Ինֆեկցիաներ կամ այտուց
- Գլխի, դիմային կամ գանգի վնասվածքներ
- Արյան շրջանառության սուր խանգարումներ
- Ուռուցքներ
Մենք սերտորեն համագործակցում ենք այլ հաստատությունների հետ Մագնիսային Ռեզոնանսային Տոմոգրաֆիա կատարելու համար։
Ինչ սպասել մեզ մոտ գտնվելու ընթացքում
- Էլեկտրոդները ամրացվում են գլխամաշկին հատուկ կպչուն նյութի օգնությամբ, ուստի մազերը պետք է լինեն մաքուր
- Կպչուն նյութը այնքան ամուր է, որ թույլ է տալիս հիվանդին անհրաժեշտության դեպքում վերկենալ մահճակալից առանց էլեկտրոդները հանելու
- Մենք կարող ենք խնդրել հիվանդին արթուն մնալ գիշերվա ընթացքում՝ ցնցումները դրդելու կամ հաճախացնելու նպատակով
- Թեստավորման ընթացքում հիվանդը պետք է մնա պառկած՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև նոպաները տեսանկարահանելու համար
- Մինջև հոսպիտալիզացումը կամ նրա ընթացքում բժիշկը կարող է պակասեցնել դեղերը կամ դեղաչափերը՝ նոպաներ հրահելու նպատակով /հիվանդը կամ նրա բարեկամը նախապես ստորագրում են համաձայնության փաստաթուղթ/
- Մեր հիվանդասենյակները հարմարեցված են նաև ընտանիքի անդամների կամ խնամողի համար։ Դա առավելություն է նաև այն տեսանկյունից, որ բժիշկը կարող է լրացուցիչ տեղեկություն ստանալ նոպաների մասին։
Ինչպես պատրաստվել հոսպիտալիզացմանը
- Մազերը պետք է լինեն մաքուր, առանց որևէ խնամքի միջոցների, չհյուսված, առանց լրացուցիչ շինյոնների, որպեսզի էլեկտրոդները լավ ամրանան գլխի մաշկին
- Հիվանդը պալատում կարող է կրել իր հագուստը, բայց այն պարտադիր պետք է լինի բամբակյա, կոճակներով կամ շղթայով
- Հիվանդին տեղադրվում է ներերակային կատետեր, որի միջոցով հրատապ դեպքերում հնարավոր է դառնում դեղորայքի արագ ներմուծումը։