Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը (ԵԴԱԻ) «Արաբկիր» Բժշկական համալիրի առանցքային ստորաբաժանումներից մեկն է: Հանդիսանալով Երեխաների առողջության պահմանման Հանրապետական կազմակերպչականեթոդական կենտրոնի հետևորդը` ԵԴԱԻ-ն վերահիմնադրվել է 2003թ.-ին` ստանձնելով ոլորտի կազմակերպչական մեթոդաբանական գործառույթների զգալի հատվածի իրագործումը:
Ինստիտուտի առաքելությունն է` նպաստել Հայաստանի երեխաների և դեռահասների առողջությանը և զարգացմանը։
ԵԴԱԻ գործունեության հիմնական ուղղություններն են.
- Հայաստանում երեխաների առողջական իրավիճակի մասին տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն, գիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացում։
- Մասնակցություն ազգային քաղաքականության և կանոնակարգերի մշակմանը։
- Մասնագիտական, կրթական և ներդրումային ծրագերի մշակում և իրագործում։
- Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ոլորտում կլինիկական ուղեցույցների մշակում։
- Բուժաշխատողների կարողությունների զարգացում` կազմակերպելով ուսուցողական դասընթացներ, սեմինարներ և դասախոսություններ։
- Աջակցություն երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներին։
- Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված աշխատանքների իրականացում։
- Աջակցություն դեռահասների/երիտասարդների բարյացկամ ծառայությունների ստեղծմանը։
- Աջակցություն երեխաների քրոնիկ հիվանդությունների վաղ հայտնաբերման և վարման բարելավմանն ուղղված ծառայությունների զարգացմանը։
- Մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու նպատակով շարժական բժշկական թիմերի այցերի կազմակերպում Հայաստանի տարբեր մարզեր: