Ընկերության կառավարումը
Ընկերության կառավարումը

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ  կառավարման մարմիններն են ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը, կառավարման խորհուրդն ու գործադիր մարմինը` տնօրենը


Մասնակիցների ընդհանուր ժողովը կառավարման բարձրագույն մարմինն է և ունի ընկերության գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք: 


Կառավարման խորհուրդն իրականացնում է ընկերության ընդհանուր կառավարումը` բացառությամբ այն հարցերի, որոնք կանոնադրությամբ վերապահված են ժողովի բացառիկ իրավասությանը: Խորհուրդն ունի 5 անդամ, որոնք ընտրվում են մասնակիցների ընդհանուր ժողովում, ձայների մեծամասնությամբ 5 տարի ժամկետով: Կառավարման խորհուրդն ընդունում է ներքին իրավական ակտեր, որոշումներ և այլն: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կառավարման խորհրդի նախագահն ու գիտական ղեկավարը  Արա Սայենի Բաբլոյանն է:


Ընկերության տնօրենն իրականացնում է Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնօրենը հաշվետու է ընդհանուր ժողովին և կառավարման խորհրդին: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրենը Արման Արայի Բաբլոյանն է

Կիսվել Facebook-ում
Առողջության մասին
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: