«Արաբկիր» բժշկական համալիրում գործում է միզաքարերի բաղադրության որոշման ինֆրակարմիր սպեկտրոմետրիայի լաբորատորիա:
Միզաքարային հիվանդությունը միզային համակարգի ամենատարածված պաթոլոգիաներից մեկն է համարվում եւ բուժման ու կանխարգելման մեթոդները որոշակի աստիճան կախված են միզաքարերի բաղադրությունից:
Միզային քարերի քիմիական բաղադրության հետազոտությունը լաբորատոր հետազոտությունների ոսկե ստանդարտ է, որը թույլ է տալիս որոշել քարի միներալային բաղադրությունն ու կանխարգելել նոր քարերի առաջացման կրկնությունները:
Լաբորատորիան հագեցած է նոր մոդելի ինֆրակարմիր սպեկտրոսկոպով, որն աշխատում է ինֆրակարմիր դիապազոնում քարի նմուշի` սպեկտրների կլանումը գրանցող ունիվերսալ մեթոդով: