Արտանիշի հանգստյան գոտի

2023թ-ից Սեւանի ափին, Արտանիշ գյուղի հարեւանությամբ գործում է «Արաբկիր» բժշկական համալիրի «Artanish Beach Resort» հանգստյան գոտին: Այն նախատեսված է ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական հանգստի համար` բոլոր անհրաժեշտ հարմարություններով, բարձրակարգ սպասարկմամբ եւ, իհարկե, բնության գեղատեսիլ տեսարաններով` դեպի լիճ եւ Գեղարքունյաց լեռներ:

Հանգստյան գոտում կառուցված են քոթեջատիպ կացարաններ` 2-ական սենյակներով, որոնք կահավորված են որպես ննջարաններ եւ հանգստի սենյակներ` խոհանոցային հատվածով:
Գործում է ընդհանուր ճաշարանը` հարուստ մենյուով: Այստեղ ավանդական խոհանոցային բարիքները վայելեու կարելի է գալ ընկերային եւ գործընկերային խմբերով, ընտանիքներով: Ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հյուրերը հանգստանան ու վայելեն Սեւանը` կտրվելով առօրյա հոգսերից: 
Ավտոկայանատեղիում գործում է էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման կետ:

Արտանիշը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սեւանա լճի Արտանիշ թերակղզու ափին` հյուսիս արեւելյան ուղղությամբ, մարզկենտրոն Գավառից 90 կմ եւ մայրաքաղաք Երեւանից 120 կմ հեռավորության վրա, ծովի մակերեւույթից 1975 մետր բարձրության վրա: Այստեղ` գյուղի արեւմտյան եզրին, գտնվում է Արտանիշի կիկլոպյան ամրոցը` կառուցված մ.թ.ա. 2-րդից 1-ին հազարամյակներում: 3 մետր բարձրությամբ պատերով ամրոցի մակերեսը բաժանված է 3 մասի` երկուսը նույն հարթության վրա, մեկն` ավելի բարձր: Հավանաբար այն միջնաբերդն է եղել, մյուս երկուսը` թաղամասեր: Ամրոցի մոտ, հարավային ուղղությամբ, միջնադարյան հայկական գերեզմաններ կան: Գյուղի հարավային մասում էլ Դաշալեռ հսկա ամրոցն է: Գյուղի մոտակայքում 3 երկեղեցի կա:

Տեղերի ամրագրման եւ ցանկացած այլ մանրամասնությունների համար կարող եք զանգահարել 044 888 005:
Հանգստյան գոտու գործունեությանն ավելի ակտիվ կարող եք հետեւել ֆեսյբուքայն եւ ինստագրամյան հարթակներում.
 

https://www.facebook.com/artanishbeachresort

 

https://www.instagram.com/artanish_beach_resort_sevan/?igsh=b3NjMDJsYWpwb2to

 

Կիսվել Facebook-ում