Մեծահասակներ

«Արաբկիր» ԲՀ-ն բժշկական ծառայություններ է մատուցում ինչպես երեխաներին, այնպես էլ չափահաս քաղաքացիներին: Մեծահասակներն «Արաբկիր» կարող են դիմել

  • ուրոլոգիական,
  • ընդհանուր վիրաբուժական,
  • նեֆրոլոգիական,
  • քիթ-կոկորդ-ականջաբանական խնդիրների դեպքում, 
  • լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար,
  • ինչպես նաև երիկամի փոխպատվաստման անհրաժեշտության ժամանակ: 


Մեծահասակների բժշկական ծառայությունները նույնպես, ինչպես երեխաների դեպքում, կազմակերպվում են ՀՀ օրենքներին և գերատեսչական որոշումներին համապատասխան: Եթե տվյալ պացիենտն ունի անվճար սպասարկվելու փաստաթղթային հիմքեր, պետք է ներկայացնի դրանք, եթե ապահովագրված է նրա առողջությունը, ապա պետք է ներկայանա ապահովագրական ընկերությունից տրված փաստաթղթերով, իսկ եթե չեն գործում առաջին երկու ճանապարհները, բժշկական ծառայության համար պետք է վճարի պացիենտը: 

 

Կիսվել Facebook-ում