ԵԴԱԻ-ն ակտիվորեն մասնակցում է երեխաների և դեռահասների առողջության ոլորտում քաղաքականության, ռազմավարական փաստաթղթերի մշակման աշխատանքներին, այդ թվում Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ազգային ռազմավարության և 2016-2020 թթ. գործողությունների ծրագրի մշակմանը, մանկաբուժական ծառայությունների ուսումնասիրման և ոլորտի խնդիրների բացահայտմանն ուղղված աշխատանքներին:
ԵԴԱԻ-ի անձնակազմը մասնակցում է մանկաբուժական կրթության, մանկաբուժական ծառայությունների զարգացման, քրոնիկ հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող երեխաների որակյալ սպասարկման, նորածնային սկրինինգների, մանկական ռեաբիլիտացիայի, մանկական պալիատիվ օգնության, օրգանների փոխպատվաստման, դեռահասային բժշկության, առողջ ապրելակերպի և այլ ուղղություններով քաղաքականության և ազգային ծրագրերի մշակմանը և իրականացմանը: