Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցող կենտրոն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցող կենտրոն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել է ԱՀԿ համագործակցող կենտրոնի ( WHO collaborating centre ) կարգավիճակ:



Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցող կենտրոնները  հիմնականում գիտահետազոտական ինստիտուտներ են, համալսարանների եւ ակադեմիաների բաժիններ, որոնք աշխատում են ԱՀԿ-ի հետ` առողջապահական ոլորտի ամենատարբեր ուղղություններով:

«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտին ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ շնորհվվել է երեխաների եւ դեռահասների առողջության ոլորտում տարիներ շարունակ արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Ծրագրերը բազմաթիվ են, որոնք ուղղված են.
•    երեխաների զարգացմանն ու վերականգնողական ծառայությունների ներդրմանը,
•    դեռահասների եւ դպրոցահասակների առողջությանը,
•    մանկաբուժական օգնության որակի բարելավմանը: 


Բոլոր ծրագրերն իրականացվում են ՀՀ Առողջապահության նախարարության ռազմավարական առաջնայնությունների շրջանակներում: 


Երեխաների եւ դեռահասների առողջության ոլորտում ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ ունեն 8 երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան) հաստատություններ: 
 

Կիսվել Facebook-ում
Առողջության մասին
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: