Կանոնադրություն, կանոնակարգեր և հաշվետվություններ
Կանոնադրություն, կանոնակարգեր և հաշվետվություններ

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն գործում է որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության օրենքներով և Ընկերության կանոնադրությամբ: Ընկերությունում գործում են նաև ներքին կանոնակարգեր՝ ուղղված աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանն ու ընկերության առաջընթացին: Կանոնադրությանն ու ներքին կանոնակարգերին կարող են ավելանալ իրավիճակային նոր կանոնակարգեր, ինչպես օրինակ, COVID-19-ի տարածման առաջին օրերին մշակված կանոնակարգը, որում ներկայացվել են աշխատանքի կազմակերպման բոլոր մանրամասները` կապված արտակարգ իրավիճակի հետ: Կանոնադրության, ներքին կանոնակարգերի, ինչպես նաև հաշվապահական հաշվետվությունների եւ աուդիտորական եզրակացությունների հղումները կարող եք տեսնել ստորև: 

 

Կիսվել Facebook-ում
Առողջության մասին
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy