Մանկական ճարպակալման հետազոտություն (COSI)

2019թ-ին Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «Դպրոցականների ճարպակալման հսկողության միջազգային հետազոտություն» (COSI):

Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս հետազոտությունը նպատակ ունի գնահատելու ավելցուկային քաշի և ճարպակալման միտումները տարրական դպրոցի երեխաների շրջանում, կատարել միջազգային համեմատություններ և մշտադիտարկել համապատասխան ռազմավարությունների արդյունավետությունը: 

Հետազոտության արդյունքները բժշկական հանրությանը ներկայացվել են 2021թ-ին: Տվյալների վերլուծությունը մատնանշում է, որ Հայաստանում առկա են  երեխաների և ընտանիքների սննդային վարքագծի խնդիրներ, երեխաների շրջանում նկատվում է ավելցուկային քաշի և ճարպակալման տարածվածության աճի միտում (7-8 տարեկանների 27.7%-ն ունի ավելցուկային քաշ, 12.6%` ճարպակալում):

Ֆայլեր
Կիսվել Facebook-ում