Վարչակազմ
Վարչակազմ

Արման Բաբլոյան

Տնօրեն

015 400 300  /11 19/

010 23 68 83 /11 19/

[email protected]

Սուսաննա Գևորգյան
Գլխավոր հաշվապահ

015 400 300 /12 03/

010 23 68 83 /12 03/ 

[email protected]

 

Նինա Արիկյանց 

Բժշկական տնօրեն

015 400 300  /11 19/

010 23 68 83 /11 19/

[email protected]

Հասմիկ Դաբաղյան
Տնտեսագիտական ծառայության ղեկավար

015 400 300 /11 22/

010 23 68 83 /11 22/

[email protected]

 

Մանուշակ Երիցյան
«ԱրԲեՍ» առողջության  կենտրոնի տնօրեն

010 26 21 00
[email protected]

 

Լիանա Սահակյան
Միջազգային ծրագրերի համակարգող

015 400 300 /11 99/

010 23 68 83 /11 99/

[email protected]

 

Սերգեյ Բաբլոյան
Վիրաբուժական գծով փոխտնօրեն

015 400 300  /22 55/

010 23 68 83 /22 55/

[email protected]

 

Սոնա Հովհաննիսյան
Ներքին աուդիտ

015 400 300 /11 77/

010 23 68 83 /11 77/

[email protected]

 

Էդմոն Սիմոնյան
Բժշկական տնօրենի տեղակալ

015 400 300  /11 33/

010 23 68 83 /11 33/

[email protected]

 

Գայանե Մարյանյան
Իրավախորհրդատու

015 400 300 /12 04/

010 23 60 63

[email protected]@gmail.com

 

Կարեն Մովսեսյան
Տնօրենի տեղակալ տնտեսական և

անվտանգության հարցերով

015 400 300 /22 07/

 

 

 

Կարինե Հարությունյան
Հանրային կապերի և մարկետինգի

պատասխանատու

015 400 300 /10 73/

010 23 60 63 /10 73/

[email protected]

Քրիստինե Մովսեսյան
Ապահովագրական և պայմանագրային պացիենտների

սպասարկման  ծառայության  ղեկավար

015 400 300 /21 21/

010 23 68 83 /21 21/

[email protected]

 

Մարիամ Աբովյան
Սպասարկման որակի ծառայության ղեկավար

015 400 300 /10 25/

010 23 60 63 /10 25/

[email protected]

 

 

Սերգեյ Սարգսյան
Երեխաների և դեռահասների

առողջության ինստիտուտի ղեկավար

015 400 300 /10 44/

010 23 60 30

[email protected]

 

Նարինե Ալեքսանյան
Տնտեսական մասի համակարգող/

գնումների պատասխանատու

015 400 300 /12 04/

010 23 60 63

 

Լուսինե Հակոբյան
Համաճարակաբանության ծառայության ղեկավար

015 400 300 /11 73/

010 23 10 23

[email protected]

 

Անի Հակոբյան
Մարդկային ռեսուրսների ծառայության ղեկավար 

015 400 300 /11 70/

010 23 68 83 /11 75/

[email protected]

Նաիրա Ավետիսյան
Գլխավոր բուժքույր

015 400 300 /11 20/

010 23 68 83 /11 20/

[email protected]

 

Արուսյակ Թովմասյան
Տնօրենի ավագ օգնական

015 400 300 /21 19/

[email protected]

 

Վիոլետա Խնուսյան
Տնօրենի օգնական 
015 400 300 /11 19/

 

 
Կիսվել Facebook-ում
Առողջության մասին
Շնորհակալական նամակ Բելառուսի դեսպանին
«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը շնորհակալական նամակ է հղել Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան պարոն Ալեքսանդր Կոնյուկին` եւս մեկ երեխայի կյանքի փրկության կարեւոր գործում բելառուս մեր գործընկերների մեծ աջակցության համար:   Շնորհակալ ենք նաեւ մեր հավատարիմ բարեկամին` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին` երեխայի վիրահատության, Մինսկ գնալ-վերադառնալու հարցերում ցուցաբերած աջակցության համար։   Մեծարգո պարոն դեսպան, ընդունեք մեր երախտիքի խոսքը` եւս մեկ երեխայի կյանքի փրկության կարեւոր գործում բելառուս մեր գործընկերների մեծ աջակցության համար: Խոսքը 14-ամյա տղայի` Խաչինյան Ռաֆայելի մասին է: Նա ծնվել է 2008թ-ին` լյարդի բնածին ֆիբրոզով, եւ տարիների ընթացքում անհրաժեշտություն է ծագել լյարդի փոխպատվաստման, որը հանդիսանում է այդ խնդրի լուծման միակ մեթոդը: Փոխպատվաստումն իրականացվել է 2023թ-ի հունվարի 31-ին, Երեւանում` «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի եւ Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնի բժիշկների համատեղ ջանքերով` պրոֆեսոր Օլեգ Օլեգի Ռումմոյի ղեկավարությամբ: Վիրահատությունն անցել է հաջող, սակայն հետվիրահատական շրջանն ընթացել է ալիքաձեւ` երկու կրիզիսային դրվագով. երեխայի մոտ սկսվել էր փոխպատվաստված օրգանի սուր արտավանում: Առաջին դրվագում խնդիրը կարգավորվել է կոնսերվատիվ ընդունված միջոցներով, սակայն երկրորդ էպիզոդում դա հնարավոր չի եղել, ինչն էլ պատճառ է դարձել երկու կլինիկաների մասնագետների համատեղ որոշման` երեխային տեղափոխել Մինսկ` հետագա հետազոտման եւ բուժման նպատակով: Երեխան Մինսկ է տեղափոխվել մարտի 11-ին եւ վերադարձել մարտի 24-ին` առողջության կայունացած վիճակում: Այս դեպքը ոչ միայն մասնագիտական հզոր կարողությունների, այլեւ մեծ մարդասիրության, բարեսրտության, առողջ ու ազնիվ համագործակցության արդյունքների մասին է: Շնորհակալ ենք մեր փոքրիկ հայրենակցին, նրա ընտանիքին եւ, իհարկե, մեզ` որպես լյարդի փոխպատվաստման սկսնակ կլինիկայի մասնագետներ, մենակ չթողնելու համար: Ցանկանում ենք նշել նաեւ, որ ավիատոմսերի հարցում էլ մեծ աջակցություն է ցուցաբերել բելառուսական «Բելավիա» ընկերությունը, ինչի համար նույնպես խորապես շնորհակալ ենք: Հարգանքով` Արա Բաբլոյան Պրոֆեսոր, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար  
Մարտի 26. Էպիլեպսիա. Մանուշակագույն օր
Այսօր մարտի 26-ն է՝ էպիլեպսիայի մասին իրազեկման կամ ինչպես ընդունված է ասել՝ Մանուշակագույն օրը: Աշխարհում մոտ 50 մլն մարդ էպիլեպսիա ունի: Սա խնդիր է, բայց ոչ դատավճիռ: Ժամանակակից բժշկագիտությունն արդյունավետ առաջարկներ ունի էպիլեպսիա ունեցող մարդկանց՝ դեղորայքային, վիրաբուժական, անգամ՝ կենսակերպային: «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանների եւ նյարդավիրաբույժների թիմը Հայաստան է բերում արդի էպիլեպտոլոգիայի բոլոր նորություններն ու պացիենտների կողքին է՝ բուժման ամենաարդյունավետ մեթոդներով: «Արաբկիրում» է գործում մանկական էպիլեպսիայի դիսպանսերը, որտեղ գրանցված է 0-18 տարեկան 3600-ից ավել պացիենտ: Նրանց մեծամասնությունը ստանում է դեղորայքային բուժում, որոշներին ցուցվում է վիրահատությունը, ինչն արդեն նույնպես հնարավոր է մեր բժշկական համալիրում: Այս անգամ էպիլեպսիայի մասին ամենահաճախ հնչող հարցերի պատասխանները լսեք մեծահասակների նյարդաբան Լուսինե Վարդանյանից, եղեք տեղեկացված եւ դրսեւորեք ճիշտ վարքագիծ, եթե ձեր կողքի մարդու մոտ էպիլեպտիկ ցնցումներ են սկսվում: