Տեսնել Բոլորը
Ինչու ընտրել մեզ
Փորձ և համագործակցություն
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տարեկան հազարավոր պացիենտներ են դիմում: Մեր բժիշկները հազվադեպ և բարդ հիվանդությունների բուժման մեծ փորձառություն ունեն, համագործակցում են արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ` առաջնորդնվելով բուժման միջազգային և տեղական արդի չափորոշիչներով:
Ճշգրիտ ախտորոշում և պատասխաններ
Հաջող բուժումն սկսվում է ճիշտ ախտորոշումից: Մեր բժիշկները բծախնդիր են ախտորոշման փուլում: Մանսագետների թիմը լսում է պացիենտի կարիքներն ու բազմակողմանիորեն հետազոտում, գնահատում վիճակը, որպեսզի կազմի բուժման լավագույն ծրագիրը:
Որակ և անթերի խնամք
«Արաբկիր» ԲՀ-ում մասնագետների խմբերն աշխատում են միասնաբար, որպեսզի անեն այն, ինչ հենց տվյալ պացիենտին է պետք: «Արաբկիրը» Հայաստանի եզակի բժշկական հաստատություններից է, որն ունի որակի վերահսկողության համակարգ` հանուն պացիենտների իրավունքների և շահերի:
Փորձաքննություն և գիտական մոտեցում
Մեր բժիշկ-փորձագետներից շատերը մեծ համբավ ունեն մասնագիտական լայն շրջանակներում, նաև երկրից դուրս: Գիտական աշխատանքները համակարգում է Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը` առաջարկելով համապարփակ մոտեցումներ:
Մեր գլխավոր գործընկերն է
Ցյուրիխի Մանկական Համալսարանական հիվանդանոցը
Առողջության մասին
24 նոյեմբեր 2023
Սերգեյ Սարգսյանը` ԱՀԿ փորձագետ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ժնևի Կենտրոնական գրասենյակը նախաձեռնել է հիվանդանոցային մանկաբուժական ուղեցույցների արդիականացման գործընթաց, որին մասնակցում են ընտրված փորձագետներ աշխարհի բոլոր տարածաշրջաններից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Քաթարից, աֆրիկական, ասիական, հարավամերիկյան այլ երկրներից։   Որպես ԱՀԿ արևելաեվրոպական տարածաշրջանը ներկայացնող փորձագետ, խմբում ներգրավված է «Արաբկիր» ԲՀ -ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Որպես համախմբագիր նա մասնակցել է 2022թ-ին հրապարակված ամբուլատոր բուժման ԱՀԿ Եվրոպական ուղեցույցի մշակմանը նույնպես։   Համագործալցելով ԱՀԿ-ի հետ` Առողջապահության նախարարությունն այս պահին թարգմանում է ձեռնարկը` Հայաստանում տեղայնացնելու համար: Այս աշխատանքները մեծապես նպաստում են Հայաստանում առավել օպտիմալ ուղեցուցների մշակմանը և երեխաների և մեծահասակների բուժման որակի բարելավմանը: