Ընկերության կառավարումը
Ընկերության կառավարումը

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ  կառավարման մարմիններն են ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը, կառավարման խորհուրդն ու գործադիր մարմինը` տնօրենը


Մասնակիցների ընդհանուր ժողովը կառավարման բարձրագույն մարմինն է և ունի ընկերության գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք: 


Կառավարման խորհուրդն իրականացնում է ընկերության ընդհանուր կառավարումը` բացառությամբ այն հարցերի, որոնք կանոնադրությամբ վերապահված են ժողովի բացառիկ իրավասությանը: Խորհուրդն ունի 5 անդմամ, որոնք ընտրվում են մասնակիցների ընդհանուր ժողովում, ձայների մեծամասնությամբ 5 տարի ժամկետով: Կառավարման խորհուրդն ընդունում է ներքին իրավական ակտեր, որոշումներ և այլն: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կառավարման խորհրդի նախագահն ու գիտական ղեկավարը  Արա Սայենի Բաբլոյանն է` մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


Ընկերության տնօրենն իրականացնում է Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնօրենը հաշվետու է ընդհանուր ժողովին և կառավարման խորհրդին: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրենը Արման Արայի Բաբլոյանն է` ստոմատոլոգ, առողջապահության կազմակերպիչ: 

Կիսվել Facebook-ում
Առողջության մասին
Նոյեմբերի 14-ը` Դիաբետի համաշխարհային օր
Արդեն 31 տարի` 1991թ-ից, ինսուլինի գյուտի հեղինակներից մեկի` Ֆրեդերիկ Բանտինգի ծննդյան օրը` նոյեմբերի 14-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես Դիաբետի համաշխարհային օր: Սա առիթ է մեկ անգամ եւս խոսելու դիաբետի, դրա կանխարգելման ձեւերի եւ դրա հետ ապրելու հնարավորության մասին:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում ավելի քան 415 մլն մարդ շաքարային դիաբետ ունի: Կանխատեսվում է, որ մինչեւ 2030թ-ն այս թիվը կաճի` հասնելով 551 մլն-ի: Հայաստանում շաքարային դիաբետ ունեցողների թիվը հասնում է մոտ 110 հազարի, նրանցից մոտ 800-ը երեխաներ են: Ընդհանուր այս թիվը եռակի ավել է 2000-ականների սկզբի ցուցանիշներից: Դա տարբեր հիմնավորումներ ունի, որոնցից վերջին տարիներին առանձնակի մեծ է եղել սթրեսի եւ կորոնավիրուսային վարակի դերը: Ուրախացնում է այն, որ հիվանդացության թվի աճին զուգահեռ 3 անգամ քչացել են դիաբետից մահվան դեպքերը:  Բժիշկները խորհուրդ են տալիս պարբերաբար ստուգել արյան մեջ գլյուկոզայի քանակը եւ որեւէ շեղման դեպքում անպայման դիմել նեղ մասնագետի: Դիաբետից խուսափելու համար կարեւոր է ճիշտ կենսակերպը. քչաշարժությունն ու գերքաշայնությունը դիաբետի բերող ամենատարածված պատճառներից են:  «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգիական ծառայությունը սպասարկում է նաեւ դիաբետ ունեցող պացիենտներին: Հիշեք, որ դիաբետի ճիշտ եւ գրագետ վերահսկողությունն ամենակարեւորն են այս խնդրի հետ ապրելու եւ կյանքի որակը պահպանելու հարցում: