Վճարովի

Բժշկական օգնության և սպասարկման համար վճարում են պացիենտը կամ նրա հարազատները, եթե նախընտրում են սպասարկվել առանց ուղեգրի կամ տվյալ ծառայությունը ներառված չէ պետական ծրագրերում և չի հատուցվում: 

 

Պացիենտի գրանցման համար պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:  Մատուցված բուժծառայությունների դիմաց  կատարած վճարումները կատարվում են բացառապես անկանխիկ` բանկային քարտերով կամ բժշկական համալիրում տեղադրված վճարային տերմինալներով:  

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ստորև ներկայացվում է գնացուցակը, որում կատարվող փոփոխությունները, հնարավոր է, դեռևս մուտքագրված չլինեն կայք, խնդրում ենք հարցերի դեպքում դիմել տվյալ բաժնի մատենավարներին: 

 

Հարգելի այցելու, գնացուցակում տեղի են ունենում փոփոխություններ, այդ պաճառով այս պահին այն հասանելի չէ:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy