Գիտական գործունեություն
Գիտական գործունեություն


Ծառայության աշխատանքներն ընդունված կարգի համաձայն (էթիկայի կոմիտեի թույտվությամբ) հավաքվում են տեղեկությունների պահպանման բազաներում, որոնք պարբերաբար թարմացվում են և ամփոփ վերլուծությունները ակտիվորեն ներակայացվում են տեղի և միջազգային կոնգրեսներում: Պլանավորվում  և իրականացվում են  ինչպես ռետրոսպեկտիվ,  այնպես էլ պրոսպեկտիվ հետազոտական պրոյեկտներ: 

Հազվադեպ հանդիպող կլինիկական դեպքերը պարբերաբար քննարկվում  և ներակայացվում են տարբեր գիտագործնական հանդիպումներում: Իրականացվում են թիմային քննարկումներ:  

Ներկայումս ընթացքի մեջ է մեծամաշտաբ հանրային հետազոտություն` հանրապետությունում ասթմայի, ալերգիաների և քրոնիկ հազի տարածվածությունը գնահատելու համար, որն իրականացվում է ՀՀ ԱՆ և Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հետ համատեղ: 

Կենտրոնը պաշտոնապես ընդգրկված է 2 միջազգային ռեգիստրներում.
•    Մուկովիսցիդոզի Եվրոպական ռեգիստր 
•    Բրոնխոէկտազների Եվրոպական ռեգիստր