Շնչառական լաբորատորիա
Շնչառական լաբորատորիա

Շնչառական լաբորատորիան հագեցած է քրոնիկ թոքային հիվանդությունների ախտորոշման համար նախատեսված արդի նորագույն սարքավորումներով։

Իրականացնվում է. 

  • պլետիզմոգրաֆիա ամբողջ մարմնի. արտաքին շնչառական ֆունկցայի հետազոտման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս պարզելու թոքերի ստատիկ և դինամիկ ծավալները` օբյեկտիվ ձևով: Օգտագործվում է քրոնիկ թոքային հիվանդությունների ախտորոշման և վերահսկման ընթացքում, այնպիսիք, ինչպիսիք են բրոնխիալ ասթման, մուկովիսցիդոզը, առաջնային ցիլիար դիսկինեզիան, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, 
  • ֆիզիկական ծանրաբեռնվածության ասթմայի թեստ. հնարավորություն է ընձեռում ախտորոշել ֆիզիկական գործոններով հրահրվող ասթման, քրոնիկ եղնջացանը, անաֆիլաքսիան։ Թեստի ընթացքում պացիենտը ստանդարտացված պայմաններում կատարում է ֆիզիկական վարժանք, այնուհետև ստուգվում են շնչառության դինամիկ ծավալները և այլ առողջական ցուցանիշներ,
  • արտաշնչական ազոտի օքսիդի թեստ. հնարավորություն է տալիս բացահայտել ստորին շնչուղիների էոզինոֆիլային բորբոքման առկայությունը (մտնում է բրոնխիալ ասթմայի ախտորոշման հետազոտությունների փաթեթի մեջ),
  • քթային ազոտի օքսիդի թեսթ. բացահայտում է շնչուղիների մուկոցիլիար ապարատի (շնչուղիների ինքնամաքրման համակարգ) աշխատանքային խանգարումները։ Համարվում է սկրինիգային թեստ առաջնային ցիլիար դիսկինեզիա կոչվող հիվանդության ախտորոշման համար (շնչուղիների՝ գենետիկ ծագման քրոնիկ հիվանդություն է, որն առաջացնում է կրկնվող թոքաբորբոր, սինուսիտներ, քրոնիկ հազ և այլ ախտանշաններ), 
  • սիրտ-թոքային ծանրաբեռնվածության թեսթ (իրականացվում է սրտաբանի հետ համատեղ). թեստի միջոցով ստուգվում են ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում շնչառության, սրտի աշխատանքը և մետաբոլիկ որոշակի ցուցանիշներ: Այն հնարավորություն է տալիս պարզելու, թե որ օղակում առկա խնդիրներով է պայմանավորված ֆիզիկական ակտիվության սահմանափակումը: Անփոխարինելի է սպորտային բժշկության մեջ՝ (չափվում է նաև VO2 max-ը օբյեկտիվ ձևով), ծանր շնչառական խնդիրներով, սրտի արատով կամ քրոնիկ շնչառական հիվանդություններով պացիենտների վերականգնողական ծրագիրը մշակելիս,
  • մետախոլինային պրովոկացիոն թեստ. ստուգում է շնչուղիների գերզգայունությունը (մտնում է բրոնխիալ ասթմայի ախտորոշման հետազոտությունների փաթեթի մեջ):