Բրոնխոսկոպիա
Բրոնխոսկոպիա

 

Մանկական դիագնոստիկ ֆիբրոբրոնբխոսկոպիա. շնչուղիների գնահատման օբյեկտիվ հետազոտման մեթոդ է, որն օգտագործվում է տարբեր քրոնիկ թոքային հիվանդությունների ախտորոշման և վարման համար: Հետազոտությունն իրականացվում է ստացիոնար պայմաններում: Բժիշկն ընդհանուր անզգայացման պայմաններում բրոնխոսկոպի միջոցով (ծայրին տեսախցիկ ունեցող բարակ խողովակ է) դիտարկում է հետազոտվողի շնչուղիները, անհրաժեշտության դեպքում՝ մաքրում ավելորդ խորխից կամ խորխային խցանից, վերցնում անհրաժեշտ հեղուկ այլ հետազոտությունների համար կամ ներարկում դեղորայք: