Հիվանդանոցային
Հիվանդանոցային


Հիվանդների ստացիոնար բուժումը իրականացվում է Մանկաբուժական 2-րդ բաժանմունքում: Այստեղ հոսպիտալացվում են հետևյալ ալերգոլոգիական/իմունոլոգիական և թոքաբանական խնդիրներով երեխաները. 

  • ալերգիկ կոնտակտային դերմատիտ,
  • ալերգիկ ռինոկոնյուկտիվիտներ,
  • ալերգիա միջատի խայթոցի նկատմամբ,
  • անաֆիլաքսիաշ,
  • առաջնային իմունոդեֆիցիտներ,
  • առաջնային ցիլիար դիսկինեզիաներ,
  • ատոպիկ դերմատիտ,
  • բրոնխիալ ասթմա,
  • դեղորայքային գերզգայունություն,
  • թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ,
  • ժառանգական եւ ոչ ժառանգական անգիոայտուցներ,
  • նյարդամկանային հիվանդություններին ուղեկցող շնչառական խանգարումներ,
  • սննդային ալերգիաներ,
  • սուր եւ քրոնիկ եղնջացաներ,
  • ցիստիկ ֆիբրոզ,
  • այլ ավելի հազվադեպ հանդիպող հիվանդություններ:

 

Մինչև 18 տարեկան ՀՀ քաղաքացիների և պոլիկլինիկաներում կցագրված անձանց ստացիոնար բուժումը իրականացվում է պետպատվերի շրջանակներում, անհրաժեշտ փաստաթղթերն են.

 

  • ուղեգիր տեղամասային մանկաբույժի կողմից կամ շտապ ցուցումներով ուղեգիր,
  • երեխայի ծննդյան վկայական, 
  • ծնողներից որևէ մեկի անձնագիր:

 

18 տարեկանից մեծ ՀՀ քաղաքացիների ստացիոնար բուժումը իրականացվում է վճարովի հիմունքներով պլանային կարգով։

Օտարերկրյա քաղաքացիների համար ստացիոնար բուժումը իրականացվում է վճարովի հիմունքներով։