մաշկային պրիկ թեսթ ստանդարտ ալերգենների լուծույթներով. բացահայտում է սենսիբիլիզացիայի առկայությունը տարածված շնչական ալերգենների նկատմամբ,
մաշկային պրիկ թեսթ սննդային ալերգենների նկատմամբ (prick to prick). բացահայտում է սենսիբիլիզացիայի առկայությունը սննդային ալերգենների նկատմամբ,
մաշկային պրիկ թեսթ դեղորայքի նկատմամբ. բացահայտում է սենսիբիլիզացիայի առկայությունը դեղորայքի նկատմամբ,
սառցե խորհանարդիկի թեսթ. իրականացվում է ցրտային եղնջացանի ախտորոշման նպատակով,
դեղորայքային պրովոկացիոն թեսթ. «ոսկե ստանդարտ» է դեղորայքային գերզգայունության ախտորոշման համար: Իրականացվում է միջամտությունների սենյակում կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և պահանջում է հետագա ստացիոնար հսկողություն,
դեղորայքային դեսենսիտիզացիոն բուժում. փոխում է դեղորայքային գերզգայունության իմունոլոգիական հետևանքները և հանգեցնում ժամանակավոր հանդուրժողականության՝ թույլ տալով դեղորայքային գերզգայունություն ունեցող անձին ապահով ստանալ տվյալ դեղորայքի չընդատվող կուրս,
ալերգեն սպեցիֆիկ իմունոթերապիա. հանդիսանում է միակ հիվանդության ընթացքը մոդիֆիկացնող բուժում։ Արդյունավետ է ալերգիկ ռինիտի/կոնյուկտիվիտի, ալերգիկ ասթմայի, միջատի խայթոցով պայմանավորված ալերգիաների բուժման նպատակով,
բիոլոգիական ագենտների ներարկում (օմալիզումաբ, մեպոլիզումաբ, իմունհամակարգի վրա ազդող այլ դեղորայքներ). իրականացվում են են ծանր ասթմայի, հիպերէոզինոֆիլիկ համախտանշի, քրոնիկ պոլիպոզ ռինոսինուսիտի, սննդային ալերգիայի և այլն բուժան նպատակով։