Իրականացվում է տարածված և հազվադեպ հիվանդություների`
ատոպիկ դերմատիտ,
ալերգիկ ռինոկոնյուկտիվիտ,
սուր և քրոնիկ եղնջացան,
անգիոայտուց,
անաֆիլաքսիա,
դեղորայքային գերզգայունություն,
սննդային ալերգիա,
հիպերէոզինոֆիլիկ համախտանիշ,
մաստոցիտների հետ կապված հիվանդություններ,
առաջնային իմունոդեֆիցիտներ
ախտորոշում, վարում, անհրաժեշտության դեպքում՝ դիսպանսեր հսկողություն։ Ծառայությունը հագեցած է ախտորոշիչ իմունոլոգիական/ալերգոլոգիական ժամանակակից լաբորատորիայով և ալերգոլոգիական միջամտությունների սենյակով, որտեղ իրականացվում են
in vivo թեստեր,
ալերգոլոգիական միջամտություններ,
հազվադեպ օգտագործվող դեղորայքների ներարկումներ:
Իրականացվում է նաեւ ժառանգական անգիոայտուցի ծրագիր: