Ակնաբուժական ծառայություն

 
«Արաբկիր» բժշկական համալիրում ակնաբուժական կաբինետն իրականացնում է մանկական և մեծահասակների աչքի մի շարք հիվանդությունների ախտորոշում և կոնսերվատիվ բուժում՝


· տեսողական օրգանի և նրա հավելյալ ապարատի (կոպեր, արցունքային ապարատ) բնածին և ձեռքբերովի հիվանդություններ, այդ թվում՝ բնածին դակրիոցիստիտ (կոնսերվատիվ և գործիքային-միջամտական բուժում` քիթ-արցունքային խողովակի զոնդավորում և լվացում)
· համակցված և պարալիտիկ շլություն
· ամբլիոպիայի (ծույլ աչք) տեսակներ
· օպտիկական համակարգի տարատեսակ շեղումներ

1. ռեֆրակցիայի անոմալիա` անիզոմետրոպիա, կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, պրեսբիոպիա (ակնոցային կորեկցիա, կոնտակտային լինզաներով շտկում)
2. բնածին և ձեռքբերովի պղտորումներ (ախտորոշում)

· ակնագնդի խորանիստ հյուսվածքների բնածին և ձեռքբերովի հիվանդություններ, նաև այլ օրգան-համակարգերի համակցված ախտահարումների ժամանակ
· ներակնային ճնշման չափում, գլաուկոմայի ախտորոշում և կոնսերվատիվ բուժում
· ակնահատակի զննում, նաև այլ օրգան-համակարգերի բնածին և ձեռքբերովի հիվանդությունների ժամանակ (ներգանգային հիպերտենզիա, զարկերակային հիպերտենզիա, համակարգային հիվանդություններ, երիկամային և էնդոկրին հիվանդություններ, մետաբոլիկ խանգարումներ և այլն):


Աշխատակազմ
Կապ
Հասցե
Երևան, Մամիկոնյանց 30, պոլիկլինիկական մասնաշենք, առաջին հարկ
Հեռախոս
015 400 300 /21 27/ գրանցումների համար для регистраций for registrations
015 400 300 /21 16/