ԴԻՆՈ մանկապարտեզ
28 մարտ 2024

????«Արաբկիր» բժշկական համալիրի համահիմնադրմամբ ստեղծվել է «ԴԻՆՈ» մանկապարտեզը

???? «Դինոն» ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման նպատակով լիցենզավորված մանկապարտեզ է, ունի 3 խումբ.

✅ մսուր` 1,5-3,

✅ միջին` 3-5,

✅ ավագ` 5-6 տարեկանների համար:

Յուրաքանչյուր խումբ նախատեսված է 15 երեխայի համար:

⏰ Աշխատանքային օրերն ու ժամերը` երկուշաբթիից ուրբաթ, 08:30-ից 18:00:

???? Բացի հիմնական կերակուրներից` երեխաներն ամեն օր ունենում են նաեւ մրգային եւ բանջարեղենային դադար` «վիտամինների ժամ»:

????Քունը` ժամը 13:30-ից 15:30:

???? «ԴԻՆՈ»-յում կրթական համալիր ծրագրերից զատ գործում են նաեւ այլընտրանքային ծրագրեր, որոնք անընդմեջ փոփոխվում եւ թարմացվում են` ժամանակի պահանջներին համապատասխան:

???? Եթե ցանկանում եք, որ Ձեր փոքրիկի առօրյան լինի հագեցած եւ հետաքրքիր, ապա կարող եք դիմել #դինոմանկականզարգացմանկենտրոն: Մեզ մոտ Ձեր փոքրիկը կտիրապետի

✅գրագետ և վարժ խոսքի,

✅օտար լեզուների,

✅տարրական թվաբանությանն ու թվի ճանաչմանը,

✅էթիկայի կանոններին,

ինչպես նաև հնարավորություն կունենա մասնակցելու

✅ երգի,

✅ պարի,

✅ կարատեի,

✅ ամառային դպրոցի,

✅ դասապատրաստման ծրագրերի:

???? Երեւան, Վահե Վահյան 2

???? [email protected]

???? +374 98 342 702 եւ +374 95 557 163

https://www.facebook.com/profile.php?id=100078210485841

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Արմենպրեսսի արձագանքը «Արաբկիր» ԲՀ-ի ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակին
 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Սիդարթա Դատտան «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել են ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։    «Ուրախ ենք, որ այս կենտրոնն է առաջինը ստանում ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Մեր երկիրն առաջին իսկ հնարավորության դեպքում, անգամ համեստ միջոցներով, ընդլայնում է հենց երեխաների և դեռահասների առողջության պահպանման, վերականգնման և բարելավման ծրագրերը, և այս քաղաքականությունը շարունակական է», -նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:     Նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին երեխաների առողջության, հիվանդությունների կանխարգելման, սքրինինգային ծրագրերի, բուժական հատվածի և վերականգնողական օգնության ուղղությամբ բավականին մեծ առաջընթաց է գրանցվել, որն արտահայտվում է ոչ միայն ծրագրերի ընդլայնմամբ, դրանց որակի բարելավմամբ, այլև ականատես ենք գիտական մեծ աշխատանքի: «Չենք կարող խոսել առաջընթացի մասին, եթե մեր բժշկական կենտրոնները մասնակից չեն նաև հետազոտական, գիտական աշխատանքներին»,- նկատել է նախարարը:     «Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը նշել է, որ ինստիտուտը երեխաների զարգացմանն ու վերականգնողական ծառայությունների ներդրման, դեռահասների և դպրոցահասակների առողջությանը, մանկաբուժական օգնության որակի բարելավմանն ուղղված ծրագրերն ամբողջապես իրականացնում է Առողջապահության նախարարության ռազմավարության շրջանակներում:    Ըստ աղբյուրի՝ Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան իր խոսքում կարևորել է երեխաների և դեռահասների առողջության, հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մեծ փորձառությունը, տվյալահենք, գիտահետազոտական մոտեցումները` ավելացնելով, որ առողջապահության ոլորտներում բավական հաջողություններ, կուտակած փորձ ունեցող գերազանցության կենտրոններ կան, որոնք նույնպես ունեն հնարավորություն ունենալու ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ:
Տարիների անխոնջ աշխատանքի գնահատականը` ԱՀԿ-ից
 Տարիների անխոնջ աշխատանքի գնահատականը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել է «Համագործակցող կենտրոն» (WHO collaborating centre) կարգավիճակ` երեխաների և դեռահասների առողջության ոլորտում: Նման կենտրոնի կարգավիճակ ունեն Եվրոպական տարածաշրջանի 8 երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան) հաստատություններ: Հայաստանն 9-րդն է` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ով:    Կարգավիճակի շնորհմման առիթով այսօր «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում կամզակերպված միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արմեն Գասպարյանը,  ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոն, ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակից, հյուրեր և գործընկերներ տեղական և միջազգային տարբեր կառույցներից:    «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել կարևոր այս օրն իրենց ժամանակը մեզ հետ կիսելու համար, նշել, որ 2003թ-ին, երբ «Արաբկիր» բժշկական համալիրի կազմում ստեղծվել է Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, շատերը զարմացել են` չպատկերացնելով նպատակը: Սակայն այն, ինչ կատարել է ինստիտուտն այս տարիների ընթացքում, պտուղներ է տվել ոչ միայն Հայաստանի տարածքում, այև այլ երկրներում, ինչն էլ դարձել է գրավականներից մեկը` ԱՀԿ-ի նման բարձր վստահությանն արժանանալու համար: Ընդ որում` ինստիտուտը երեխաների զարգացմանն ու վերականգնողական ծառայությունների ներդրման, դեռահասների և դպրոցահասակների առողջությանը, մանկաբուժական օգնության որակի բարելավմանն ուղղված ծրագրերն ամբողջապես իրականացնում է Առողջապահության նախարարության ռազմավարության շրջանակներում:    Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը ներկայացրել է ինստիտուտի գործունեությունն ամենատարբեր ուղղություններով. կրթական-հետազոտական-տեղեկատվական ծրագրերից մինչև գործնական բժշկություն, որտեղ առանձնահատուկ դեր ունեն վերականգնողաբանությունը, նորածնային սկրինինգը, արագ արձագանքման ծրագրերը, բուժքույրերի և հարբժշկական մասնագետների վերապատրաստումները և այլն: Վերջին, ամենաթարմ ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ  Եվրոպական մանկաբուժական խորհուրդը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ին շնորհել է եվրոպական ստանդարտներին համապատասխանող մանկական ալերգոլոգիայի թրեյնինգ կենտրոնի կարգավիճակ:    Ներկաներին տեսակապով ողջունել և շնորհավորել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի երեխաների և դեռհասների առողջության ծրագրի ղեկավար, բուժօգնության որակի ապահովման պատասխանատու Մարտին Վեբերը:    ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան բարձր է գնահատել «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տարիների աշխատանքը, նշելով, որ բազմաթիվ առիթներ է ունեցել տպավորված լինելու կատարվող աշխատանքներով, որոնք, իսկապես, գերազանցության մակարդակի են, ինչն էլ հիմք է հանդիսացել ԱՀԿ-ից տարածաշրջանային մակարդակով նման բացառիկ կարգավիճակի արժանանալու համար: Սիդարթա Դատտան իր խոսքում կարևորել է երեխաների և դեռահասների առողջության, հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մեծ փորձառությունը, տվյալահեն, գիտահետազոտական մոտեցումները` ավելացնելով, որ առողջապահության ոլորտում բավական հաջողություններ, կուտակած փորձ ունեցող գերազանցության կենտրոններ կան, որոնք նույնպես ունեն հնարավորություն ստանալու ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ, ինչը հնարավորություններ է ստեղծում ավելի լայն համագործակցության և ավելի բարձր արդյունքների հասնելու համար:    Նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ օրը պատմական է և նման իրադարձությունն ուրախություն է բոլորի համար, որովհետև սա հանրային և պետական նշանակության իրադարձություն է: «Ուրախ ենք, որ այս կենտրոնն է առաջինը ստանում ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Մեր երկիրն առաջին իսկ հնարավորության դեպքում, անգամ համեստ միջոցներով, ընդլայնելում է հենց երեխաների և դեռահասների առողջության պահպանման, վերականգնման և բարելավման ծրագրերը, և այս քաղաքականությունը շարունակական է», -ասել է նախարարը:    Ստանալով ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը` Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել, ասելով. «Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք ոչ միայն վերցնել գիտելիքներ և փորձառություն` աշխարհի առաջատար առողջապահական կազմակերպություններից, այլև տալ դրանք այլ երկրների նույնպես: Սա մարդկության առաջընթացի բանաձևն է»: