Զեղչեր տոներին ընդառաջ
02 դեկտեմբեր 2022

Ամանորի տոներին ընդառաջ «Արաբկիր» ԲՀ լազերային էպիլյացիայի ծառայությունում մինչեւ դեկտեմբերի 30-ը ներառյալ գործելու են զեղչեր:

Վերին եւ ստորին շրթունքներ – 1 500դրամ` 2 500-ի փոխարեն
Դեմք – 10 000դրամ` 15 000-ի փոխարեն
Ճակատ – 3 000դրամ` 5 000-ի փոխարեն
Այստոսկրեր – 3 000դրամ` 5 500-ի փոխարեն
Բակեր – 4 500դրամ` 6 500-ի փոխարեն
Կզակ – 3 500դրամ` 4 500-ի փոխարեն
Պարանոց – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն
Պարանոց /տղամարդու/ – 7 500 դրամ` 15 000-ի փոխարեն
Ծոծրակ – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն
Թեւատակ – 5 000դրամ` 8 000-ի փոխարեն
Կրծքային շրջան – 12 000դրամ` 20 000-ի փոխարեն
Որովայն – 18 000դրամ` 30 000-ի փոխարեն
Պորտային շրջան – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն
Բիկինի – 10 000դրամ` 15 000-ի փոխարեն
Բիկինի խոր – 15 000դրամ` 20 000-ի փոխարեն
Ձեռքեր – 14 000դրամ` 18 000-ի փոխարեն
Ձեռքեր /արմունկից վերեւ/ - 6 000դրամ` 8 000-ի փոխարեն
Ձեռքեր /մինչեւ արմունկ/ - 8 000դրամ` 10 000-ի փոխարեն
Ոտքեր – 35 000դրամ` 50 000-ի փոխարեն
Ոտքեր /ազդրեր/ - 20 000դրամ` 30 000-ի փոխարեն
Ոտքեր /սրունքներ/ - 18 000դրամ` 25 000-ի փոխարեն
Մեջք – 25 000դրամ` 40 000-ի փոխարեն
Գոտկատեղ – 13 000դրամ` 20 000-ի փոխարեն
Նստատեղ – 13 000դրամ` 20 000-ի փոխարեն

Մազահեռացումն արվում է աշխարհահռչակ Candela ֆիրմայի GentleMaxPro սարքով, ալեքսանդրիտային մեթոդով՝ ապահովելով մազերի ռադիկալ հեռացում` առանց ցավի եւ հետեւանքների, երկարատեւ արդյունքով:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Վիրաբույժը` ջութակահար
Ոչ պակաս վարպետորեն բեմում՝ ջութակով, որքան վիրահատարանում՝ նշտարով    Վայելեք Կոմիտաս՝ սիրելի վիրաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրի ուրո-վիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Ավետիսի Գեյիկյանի եւ նրա գեղեցկուհի տիկնոջ՝ դաշնակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս Նարինե Ենգիբարյանի հրաշալի կատրամամբ: Միջոցառումը նախաձեռնել էր Դիլիջանի միջազգային դպրոցի կիպրացի աշակերտուհի, 16-ամյա Անտոնիա Մարիա Զոնիայի ընտանիքը՝ Հայոց Մեծ Եղեռնի տարելիցի առիթով ցուցադրելու աղջկա լուսանկարները՝ Կիպրոսի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության թեմայով: Իմանալով իրենց հայրենակցուհի, մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Էլենի Թեոխարուսի՝ «Արաբկիր» ԲՀ-ի, մասնավորապես, Պողոս Գեյիկյանի եւ պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ ունեցած ջերմ գործընկերային-բարեկամական հարաբերությունների մասին, աղջկա ընտանիքը խնդրել է բժիշկ Գեյիկյանին՝ աջակցելու միջոցառման կազմակերպչական եւ գեղարվեստական մասին: Եվ ահա, ապրիլի 21-ին Կամերային երաժշտության տուն եկած հանդիսատեսը առիթ ունեցավ ունկնդրելու Կոմիտաս, Բաբաջանյան, Միրզոյան, Բաղդասարյան, նաեւ կիպրական ավանդական երաժշտություն՝ Պողոս Գեյիկյանի, Նարինե Ենգիբարյանի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանի եւ բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի-ջութակահարուհի Ինեսսա Պետրոսյանի կատարմամբ:   https://www.facebook.com/ArabkirJMC/posts/pfbid027jzH5RwrehNihkstQjnLKBPk1YdHkT8DNy65w6AdyDXUTPojGVWogw3qawbebicFl
Պրոֆեսոր Պիյուշ Ջանին «Արաբկիր» ԲՀ-ում
Անցած շաբաթ «Արաբկիր» բժշկական համալիրում էր Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության, պարանոցի եւ գլխի վիրաբուժության գծով խորհրդատու, վիրաբույժ, պրոֆեսոր Պիյուշ Ջանին: Ճանաչված պրոֆեսորը հանդես է եկել դասախոսությամբ` քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում ուռուցքային խնդիրների վերաբերյալ, ապա «Արաբկիրի» գործընկերների հետ քննարկել կլինիկական մի քանի դեպք եւ տվել խորհորդներ` ելնելով իր ակտիվ պրակտիկայից: Այցի վերջում Պիյուշ Ջանին հանդիպել է բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ: Պրոֆեսոր Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հարգարժան հյուրին` այցի համար, ներկայացրել եվրոպական, այդ թվում բրիտանական մի շարք կլինիկաների հետ համագործակցության «Արաբկիր» բժշկական համալիրի երկարամյա եւ արդյունավետ փորձը, նշել, որ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներով առաջնորդվելն արաբկիրցիների սկզբունքներից է: Պիյուշ Ջանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ ինքն էլ շատ կարեւորում է մասնագիտական մշտական զարգացումն ու փորձի փոխանակումը եւ հաջողություն մաղթել բժշկական համալիրի ողջ թիմին: