Երևան-Մինսկ. լյարդի փոխպատվաստում
30 հուլիս 2022

«Արաբկիր» բժշկական համալիրում երեկ երեխայի լյարդի փոխպատվաստման 4-րդ վիրահատությունն է իրականացվել՝ մեր թիմի ու բելառուս գործընկերների համատեղ ջանքերով:
 

Բժիշկները խուսափում են վաղ խոսել նման բարդ վիրահատությունների արդյունքների մասին, քանի որ, ինչպես իրենք են ասում՝ վիրահատությունը գործի մի կեսն է միայն եւ չափազանց կարեւոր է նաեւ հետվիրահատական փուլը: Պրոֆեսոր Ռումմոյի այս պահի գնահատմամբ՝ նման բարդ վիրահատություններին բնորոշ բոլոր դժվարություններով հանդերձ՝ զուտ վիրահատական մասն անցել է հաջող եւ առաջին օրվա տվյալները թույլ են տալիս զգուշավոր լավատեսությամբ ասել, որ ամեն ինչ լավ կլինի:
 

«Արաբկիր» բժշկական համալիրը շնորհակալություն է հայտնում փոխպատվաստման ամբողջ թիմին, ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"-ի եւ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի մեր սիրելի գործընկերներին, հիմնադրամի սրտացավ աջակիցներին, ՀՀ առողջապահության նախարարություն-ը, Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep.-ը՝ նվիրական ջանքերը համատեղելու եւ արցախցի փոքրիկին այս անասելի մեծ օգնությունը ցուցաբերելու համար: 
 

#livertransplant #ArabkirMC #MinskScientificPracticalCenterforSurgeryTransplantionandHematology #լյարդիփոխպատվաստում #ԱրաբկիրԲՀ

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
«Արաբկիրում» էր պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը
Գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հրավերով համագործակցության հերթական այցով կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար Քրիստիան Բրեգերը: Պրոֆեսորի վարպետության դասընթացն այս անգամ «Միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի (PEG-ի) տեղադրումը երեխաներին» թեմայով էր, որին մասնակցում էին ոչ միայն «Արաբկիր», այլեւ «Սուրբ Աստվածամայր» եւ «Մուրացան» բժշկական կենտրոնների մասնագետները:   Պրոֆեսոր Բրեգերի անմիջական մասնակցությամբ կատարվել է PEG-ի տեղադրման 5 միջամտություն` նյարդաբանական խնդիրներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, հետեւաբար եւ բերանային սնուցման մեծ դժվարություններ:   PEG-ը մանկական գաստրոէնտերոլոգիայի` աշխահում ամենատարածված մեթոդներից է, արագ է ու արդյունավետ, օգնում է խուսափել ոչ միայն թերսնուցման բարդություններից, այլեւ բարելավում է պացիենտի ու նրան խնամողների, ընտանիքի կյանքի որակը:   PEG-ի անհրաժեշտությունը որոշվում է բազմամասնագիտական թիմով: