Արտահիվանդանոցային
Արտահիվանդանոցային

Գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական ծառայության դիսպանսերում իրականացվում է խրոնիկական գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական  հիվանդություններով մինչև 18 տարեկան երեխաների դիսպանսեր հսկողությունը (խորհրդատվություններ տարեկան միջինը 3-4 անգամ, հետազոտություններ, բուժում՝)` ըստ ՀՀ ԱՆ-ի սահմանած պետական պատվերի: Դիսպանսերի պացիենտների դեպքերը ըստ անհրաժեշտության քննարկվում են նաև ծառայության ղեկավարի հետ: Հիվանդությունների սրացման դեպքում դիսպանսեր հսկվող պացիենտները հոսպիտալացվում են «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ընդհանուր մանկաբուժական և այլ բաժանմունքներում:
«Արաբկիր» ԲՀ-ի  պոլիկլինիկայում ԳԷ/Լ ծառայության մասնագետները կանոնավոր իրականցնում են նաև առաջնային ամբուլատոր մասնագիտական խորհրդատվություն և բուժում` գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական ցանկացած խնդրի դեպքում: