Հիվանդանոցային
Հիվանդանոցային


Գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական հիվանդություններով մինչև 18 տարեկան պացիենտները հիմնականում հոսպիտալացվում են «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ընդհանուր մանկաբուժական բաժանմունքում, որտեղ նրանց վարում են մանկական գաստրոէնտերոլոգները` մանկաբույժների հետ համատեղ, իսկ ծառայության ղեկավարը` պրոֆեսոր Գայանե Ամարյանը իրականացնում է կլինիկական կանոնավոր համայցեր եւ շաբաթական 3 անգամ քննարկումներ գաստրոէնտերոլոգների հետ` հատուկ ուշադրության արժանի դեպքերի շուրջ:

Ծառայության բոլոր մասնագետները կատարում են նաև «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տարբեր բաժանմունքներում (մինչև 1 տարեկան երեխաների, բոքսային-ախտորոշիչ, ինտենսիվ թերապիայի, վիրաբուժական, անհետաձգելի բուժօգնության) հոսպիտալացված գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական պացիենտների ներհիվանդանոցային խորհրդատվություններ` ըստ սահմաված ուղեցույցի: