1. «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և Ցյուրխի մանկական համալսարանական հիվանդանոց, «Գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության արդի հարցերը» միջազգային սեմինար-դասընթացներ. 2001-ից` պրոֆեսոր Դեյվիդ Շմերլինգի հետ, 2013թ-ից` վարպետության դասընթացներ պրոֆեսոր Քրիստիան Բրեգերի հետ
2. «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և ESPGHAN European Eastern Summer School` 2007թ-ին եւ 2018թ-ին, Եվրոպական Մանկական գաստրոէնտերոլոգիական, հեպատոլոգիական և նուտրիցիոլոգիական միության միջազգային «Արևելյան Ամառային դպրոց-կոնֆերանս»
3. «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և Անտվերպենի համալսարանական կլինիկա. 2009թ. և 2013թ. «Լյարդի հիվանդությունները. բժշկական և վիրաբուժական մոտեցումներ»
4. «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և Գրացի համալսարանական կլինիկա. 2017թ. «Ընդհանուր մանկաբուժություն և մանկական գաստրոէնտերոլոգիա» պրոֆեսոր Քրիստինա Հաուերի և պրոֆեսոր Ռ. Կերբլի հետ
5. «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և Մինսկի Վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և հեմատոլոգիայի պրակտիկ և գիտական կենտոն. 2018թ-ից. «Հեպատոլոգիայի և լյարդի տրանսպլանտացիայի հարցեր»
Արտագնա կանոնավոր այցեր ՀՀ մարզեր և Արցախ
դասախոսություններ բուժանձնակազմի համար, գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական հիվանդների զննումներ, բաց դռների օրեր
Դասախոսություններ և գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական հիվանդների դեպքերի շարունակական ինտերակտիվ քննարկումներ Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի դպրոցների և կոնֆերանսների, ԵՊԲՀ կլինիկական օրդինատորների դասընթացների շրջանակներում
Գիտական գործունեություն
Գիտական թեզեր
«H. pylori համակցված գաստրոդուոդենալ հիվանդությամբ եւ ֆունկցիոնալ դիսպեպսիայով հոսպիտալացված երեխաների կլինիկական, էնդոսկոպիկ, մորֆոլոգիական առանձնահատկությունները եւ H. pylori կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ», որի համար Տաթևիկ Շահինյանը ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի կոչում:
Գիտական ղեկավար` պրոֆեսոր Գայանե Ամարյան: Գիտական թեզի պաշտպանությունը տեղի է ունեցել 2022թ-ին, ԵՊԲՀ-ի գիտական խորհրդում, աշխատանքը իրականացվել է Հայ-Շվեյցարական համագործակցության շրջանակում:
Գիտահետազոտական աշխատանքներ
«Աղիների բորբոքային հիվանդությունների և պարբերական հիվանդության համակցված ձևերի ուսումնասիրություն», բգդ, պրոֆեսոր Գայանե Ամարյան
«Ցելիակիայի հիվանդության ընթացքի առանձնահատկությունները հայ երեխաների շրջանում», բգդ, պրոֆեսոր Գայանե Ամարյան, բգթ Տաթևիկ Շահինյան, Սիրանուշ Փաշինյան