Արտահիվանդանոցային
Արտահիվանդանոցային


«Արաբկիր» ԲՀ-ի  պոլիկլինիկայում գաստրոէնտերոլոգիական եւ լրադաբանական արտահիվանդանոցային ծառայությունն ունի առաջնային ամբուլատոր խորհրդատվական եւ դիսպանսեր վերահսկողության գործառույթներ: 
 

Ամբուլատոր մասնագիտական խորհրդատվություն իրականացնում են ծառայության բոլոր բժիշկները, ամեն օր, նախապես գրանցումներով` ինչպես պետպատվերով, այնպես էլ վճարովի հիմունքներով: Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել 015 400 300 եւ ներքին` 12 16 կամ 010 26 21 30

Պետպատվերով սպասարկման համար անհրաժեշտ է տեղամասային պոլիկլինիկայի բժշկի նախապես տրամադրած ուղեգիրը, ինչպես նաեւ երեխայի ծննդյան վկայականի եւ ծնողներից մեկի անձնագրի պատճենները:
Վճարովի սպասարկման դեպքում անհրաժեշտ են նույն փաստաթղթերը` բացառությամբ ուղեգրի:

Արտահիվանդանոցային խորհրդատվությունից հետո, անհրաժեշտության դեպքում, պացիենտներն ուղղորդվում են դեպի ստացիոնար բաժանմունքներ` կրկին հերթագրման հիմունքներով, իսկ անհապաղ, սուր դեպքերում` անմիջապես, առանց հերթագրման: