Դիսպանսեր

Գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական դիսպանսերում իրականացվում է խրոնիկական գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական  հիվանդություններով հիվանդ մինչև 18 տարեկան երեխաների դիսպանսեր հսկողությունը (խորհրդատվություն տարեկան միջինը 3-4 անգամ, հետազոտում, բուժում՝)` պետական պատվերի շրջանակում:


«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ  կազմում գործող Փոխպատվաստված պացիենտների դիսպանսերում գաստրոէնտերոլոգ Ս.Ա.Փաշինյանը միաժամանակ հսկում է նաև լյարդի փոխպատվաստման ենթարկված մեծահասակ պացիենտներին:

Դիսպանսեր վերահսկողություն անցնող պացինետների վիճակը համատեղ քննարկվում է նաև ծառայության ղեկավարի հետ: Հիվանդությունների սրացման դեպքում դիսպանսեր հիվանդները հոսպիտալացվում են «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ: