Պրովոկացիոն թեստեր և ինվազիվ միջամտություններ
Ծառայությունների ծավալում ընդգրկված են՝
Բրոնխոսկոպիա՝ իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ*
Դեղորայքային պրովոկացիոն թեստեր
Շնչուղիների պրովոկացիոն թեստեր
Սննդային պրովոկացիոն թեստեր
Մաշկային թեստեր
Ինվազիվ միջամտությունները կատարվում են նախապես պլանավորված գրաֆիկով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ներկայանալ հիվանդանոց պլանավորված միջամտությունից առնվազն 30ր առաջ, նախապես Ձեզ հետ ունենալով անհրաժեշտ փաստաթղթերը և նախորդող հետազոտությունների արդյունքները։
*Ընդհանուր անզգայացմամբ իրականացվող միջամտություններին անհրաժեշտ է նախապատրաստվել խստորեն հետևելով բժիշկ-անեսթեզիոլոգի ցուցումներին (կերակրման ռեժիմ, սննդատեսակներ, դեղորայք)։