Կլինիկական լաբորատորիան հագեցած է ժամանակակից վերլուծիչներով.
Արյան ընդհանուր քննությունը հնարավորություն է տալիս հետազոտելու մինչև 35 հիմնական (ներառյալ ռետիկուլոցիտար ցուցանիշները) և 11 հետազոտական ցուցանիշներ։ Արդյունքում ախտորոշվում են անեմիաները, լեյկոզները, գնահատվում են լեյկեմոիդ ռեակցիաները, թրոմբոզների և արյունահոսության ռիսկերը։
Սինովյալ հեղուկի հետազոտության արդյունքում ախտորոշվում են դեգեներատիվ և ինֆեկցիոն հոդաբորբերը։
Բրոնխոալվեոլյար լվացուկի հետազոտությամբ ախտորոշվում են բրոնխոալվեոլյար համակարգի հիվանդությունները։
Ողնուղեղային հեղուկի հետազոտությամբ ախտորոշվում են նյարդաբանական ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն բնույթի հիվանդությունները։
Միկրոսկոպիկ եղանակով հետազոտվում են գինեկոլոգիական և ուրոլոգիական քսուքներ, մաշկից սնկերի, դեմոդեկոզի և քոսի տզի նկատմամբ քերուկներ։ Կատարվում են նաև կղանքի կոպրոլոգիա, կոպրոգրամմա և պարազիտակրության հետազոտություններ։