Լաբորատոր ախտորոշիչ ծառայություն
Լաբորատոր ախտորոշիչ ծառայություն

«Արաբկիր» բժշկական համալիրի  լաբորատոր ծառայությունը ներառում է կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական վիրուսաբանական, մանրէաբանական և նորածնային սքրինինգային բաժինները, որտեղ իրականացվում են տարբեր հետազոտություններ։

 

Լաբորատորիան մշտապես համալրվում է աշխարհում հայտնի ընկերությունների` Roche, Sysmex, Stago, Perkin Elmer, ժամանակակից սարքավորումներով` դառնալով առաջատարներից մեկը հանրապետությունում։

Հետազոտությունների որակի արտաքին և ներքին վերահսկումը լաբորատորիային գործունեության կարևոր բաղկացուցիչ մասն է։ ,Արաբկիրե բժշկական համալիրի  լաբորատորիան 2013թ․ մասնակցում է  RIQAS (RANDOX International Quality Assessment Scheme) որակի գնահատման միջազգային ծրագրին։

 

Հետազոտություններն իրականացվում են հիվանդանոցում բուժվող դիսպանսեր հսկողության տակ գտնվող ինչպես նաև ամբուլատոր կարգով դիմող պացիենտների համար։ Լաբորատորիայում իրականացվող բոլոր ծառայություններից կարող է օգտվել յուրաքանչյուր ուղեգրված կամ առանձ ուղեգիր անձ՝ առանց որևէ տարիքային կամ այլ սահմանափակումների։ 

Առավոտյան 9:00-ից մինչև 21:00 լաբորատոր բոլոր հետազոտությունները հասանելի են ''Տնային կանչ'' ծառայության միջոցով։ 

 

 

 
Աշխատակազմ
Մեդիա
Կապ
Կիսվել Facebook-ում