Ախտորոշիչ հետազոտություններ

 

Մաշկաբանական խնդիրների հայտնաբերման համար մեր ծառայությունն իրականացնում է հետևյալ հետազոտությունները. 

  •    Մաշկից քերուկի և քսուքի նմուշառում, որի օգնությամբ բացահայտվում է հիվանդության վարակային բնույթը՝ հայտնաբերվում են ախտածին մանրէներ կամ սնկեր
  •    Դերմատոսկոպիա, այլ կերպ` էպիլյումինեսցենտ միկրոսկոպիա, որը ոչ ինվազիվ ախտորոշման մեթոդ է եւ որի օգնությամբ հնարավոր է տեսնել մաշկի ախտահարման այնպիսի կառուցվածքային փոփոխություններ, որոնք տեսանելի չեն անզեն աչքով: Այն կատարվում է հատուկ գործիքի՝ դերմատոսկոպի միջոցով: Հիմնական ցուցում են հանդիսանում պիգմենտային գոյացությունները, հատկապես մեծ նշանակություն ունի մաշկի չարորակ քաղցկեղի՝ մելանոմայի վաղ ախտորոշման համար: Սակայն դերմատոսկոպիան կարելի է կիրառել նաև մաշկային այլ հիվանդությունների՝  մաշկի բարորակ  գոյացությունների, չարորակ, ոչ մելանոմային քաղցկեղի, տարբեր բորբոքային հիվանդությունների, անոթային գոյացությունների ախտորոշման  դեպքում: