Ներկայումս մաշկաբանության մեջ առանձնաացվել է նաև մանկական մաշկաբանությունը` որպես ինքնուրույն ոլորտ: Մանկական մաշկաբանների պրակտիկայում առավել հաճախ հանդիպող խնդիրներից են.
- գենոդերմատոզները (բնածին իխթիոզ, բուլյոզ էպիդերմոլիզ և այլն),
- բնածին անոթային և պիգմենտային նորագոյացությունները,
- նորածնային և վաղ մանկական հասակին բնորոշ վիճակները և հիվանդությունները,
- հաճախ հանդիպող մանկական վիրուսային և բակտերիալ վարակները, որոնք ուղեկցվում են ցանավորումով,
- հիմնական մաշկային հիվանդությունները, որոնք ունեն ընթացքի և բուժման առանձնահատկություններ երեխաների և դեռահասների մոտ:
Շատ կարևոր է, որ մանկական մաշկաբանը տիրապետի նաև մանկաբուժության հիմնական գիտելիքներին:
«Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբաններն ունեն համապատասխան որակավորում և փորձ` աշխատելու երեխաների և դեռահասների հետ: