Մանկական ծառայություններ
            Հիվանդանոցային, արտահիվանդանոցային և դիսպանսեր բազմապրոֆիլ ծառայություններ մինչեւ 18 տարեկանների համար
        Մեծահասակների ծառայություններ
            Հիվանդանոցային և արտահիվանդանոցային մի շարք ծառայություններ 18 տարեկանից մեծերի համար
        ՎՍՏԱՀԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ, ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ
    Փորձ և համագործակցություն
                «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տարեկան հազարավոր պացիենտներ են դիմում: Մեր  բժիշկները հազվադեպ և բարդ հիվանդությունների բուժման մեծ փորձառություն ունեն, համագործակցում են արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ` առաջնորդվելով բուժման միջազգային և տեղական արդի չափորոշիչներով:
            Ճշգրիտ ախտորոշում և պատասխաններ
                Հաջող բուժումն սկսվում է ճիշտ ախտորոշումից: Մեր բժիշկները բծախնդիր են ախտորոշման փուլում:  Մասնագետների թիմը լսում է պացիենտի կարիքներն ու բազմակողմանիորեն հետազոտում, գնահատում վիճակը, որպեսզի կազմի բուժման լավագույն ծրագիրը:
            Որակ և անթերի խնամք
                «Արաբկիր» ԲՀ-ում մասնագետների խմբերն աշխատում են միասնաբար, որպեսզի անեն այն, ինչ հենց տվյալ պացիենտին է պետք: «Արաբկիրը» Հայաստանի եզակի բժշկական հաստատություններից է, որն ունի որակի վերահսկողության համակարգ` հանուն պացիենտների իրավունքների և շահերի:  
            Փորձաքննություն և գիտական մոտեցում
                Մեր բժիշկ-փորձագետներից շատերը մեծ համբավ ունեն մասնագիտական լայն շրջանակներում, նաև երկրից դուրս: Գիտական աշխատանքները համակարգում է Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը` առաջարկելով համապարփակ մոտեցումներ:
            Մեր գլխավոր գործընկերն է
Ցյուրիխի Մանկական Համալսարանական հիվանդանոցը
Նորություններ