Գաստրոսկոպիա

Գաստրոսկոպիան կամ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան (ԷԳԴՍ) ստամոքս-աղիքային համակարգի վերին հատվածների էնդոսկոպիան է: Հետազոտության ընթացքում վիզուալ ախտորոշվում են կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնյա աղու ախտահարումները: 


ԷԳԴՍ-ի ընթացքում կատարվում են հետևյալ միջամտությունները.

  • բազմաստիճան բիոպսիաներ
  • հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori) մանրէակրության որոշում
  • արյունահոսության դադարեցում (սկլերոթերապիա, կլիպավորում)
  • լիգավորում (կերակրափողի վարիկոզ լայնացած երակների անոթասեղմիչ էնդոսկոպիկ միջամտություն)
  • նազոգաստրալ/նազոյեյունալ (քիթ-տամոքսային/քիթ-աղիքային) զոնդերի էնդոսկոպիկ տեղադրում