Մարանդյան Մերի
Մանկաբույժ
Կիսվել Facebook-ում
Մեդիա
ՍՇՎ. ինչպես կանխարգելել եւ կառավարել
Սուր շնչառական վարակների թեմային անդրադարձել է նաեւ Հանրային հեռուստաընկերությունը: Լուրերի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի «Ընդունարան եւ անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքի մանկաբույժներից Մերի Մարանդյանը:   Լսեք, տեղեկացված եղեք եւ կարողացեք կառավարել իրավիճակը` ճիշտ քայլերով:     Արաբկիր բժշկական կենտրոնն այս օրերին այցելուների պակաս չունի: Դիմելիության բարձր ակտիվության պատճառը սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակներն են:    Մանկաբույժ Մերի Մարդանյանը պատմում է. - Երեխաների մեծ մասն արդեն դիմում են դեսատուրացված, բրոնխիոլիտի պատկերով, որոնք 100% ընդունելիության ցուցում են համարվում արդեն հիվանդանոցային պայմաններ: Դրանով է պայմանավորված մեծ հոսքը հիվանդանոցները, որովհետև բոլոր բալիկները թթվածնակախյալ են լինում մեծ տոկոս դեպքերում և կարիք է լինում ինտենսիվ հսկողության հիվանդանոցային պայմաններում:    Բուժկենտրոնում օրական 120-125 բուժառու են ընդունում: Փոքրիկների մոտ հիմնականում գրիպի А և B տեսակներն են:   Բժշկուհին ասում է. - Խորհուրդ կտամ, որ բոլոր այն բալիկները, ովքեր ունեն վիրուսին բնորոշ նշաններ առաջին հերթին մայրիկի և հայրիկի ուղեկցությամբ  դիմեն տեղամասային օղակի մանկաբույժին, գնահատվի երեխայի վիճակը և նոր` ըստ անհրաժեշտության, եթե իսկապես կարիք կա հիվանդանոցային բուժ օգնության, համապատասխան ուղեգրում լինի դեպի հիվանդանոց, որը կկրճատի ինչպես հիվանդանոց դիմելիությունը, այնպես էլ` այն բալիկների առաջնային օգնությունը, որոնք իսկապես մեր կարիքն ունեն:   Թեև հոկտեմբերից մայիսը Հայաստանում սուր շնչառական վարակների սեզոն է համարվում, բայց հատկապես վերջին օրերին դիտվում է հիվանդացության ակտիվացում:    ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ասում է. - Մենք ունենք և գրիպ A իր բոլոր ենթատեսակներով, ունենք շրջանառվող գրիպ B, ունենք այլ շնչառական վիրուսային վարակներ` և պարագրիպ և ադենովիրուս, և էռես(RS) վիրուս, ռինովիրուս: Մենք նաև ունենք արձանագրված դեպքեր, երբ անձն ունի համավարակ, այսինք` ադենովիրուս ռինովիրուսի հետ և այլ համավարակներ, ինչը բնականաբար էլ ավելի բարդացնում է կլինիկական ընթացքը: Ամսի 8-ի դրությամբ մենք ունենք դիմելիություն առաջնային պահպանման օղակ 1547 դեպք, որից 1105 0-18 տարեկանների շրջանում, ինչը կազմում է ընդհանուր դիմելիության 71%:   Այսինքն նախորդ օրվա համեմատ դիմելիությունն աճել է 1.8 անգամ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ` 4.9 անգամ: Ամենօրյա վերլուծությունները ցույց են տվել, որ ավելացել են նաև շտապ օգնության կանչերի թիվն ու հոսպիտալացման դեպքերը:    Տիկին Աբովյանն ասում է. - Եղել է 216 կանչ, որից 61 0-18 տարեկանների շրջանում, ինչը կազմում է ընդհանուր դեպքերի 36%, իսկ թոքաբորբով շտապ օգնության 24 կանչ է գրանցվել, որից 3 0-18 տարեկանների շրջանում:   Հունվարի 8-ի դրությամբ հոսպիտալացվել է 749 բուժառու` 170-ով ավելի քան նախորդ օրը: Կտրուկ աճն Աբովյանը կապում է շաբաթ-կիրակի բժշկական կազմակերպություններ չդիմելու հետ:    Ռոմելլա Աբովյանն ասում է. - Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել գրիպի նկատմամբ, որպեսզի անգամ վարակվելիս ավելի թեթև տանեն հիվանդությունը, զերծ մնան բազմաշատ վայրերից:   Ախտանշաններ ունենալու դեպքում դպրոց և նախակրթարան չուղարկել երեխաներին, և կրել դիմակներ: