Քալաջյան Մարիամ Ռաֆֆիի
Հերթապահ մանկաբույժ
Կիսվել Facebook-ում
Մեդիա
Երիկամի համաշխարհային օրը
Այսօր Երիկամի համաշխարհային օրն է: Կարգախոսը` լինել տեղեկացված` ընդդեմ երիկամային խնդիրների:   Երկրագնդի բնակչության մոտ 10 տոկոսը երիկամային խնդիրներ ունի, 2 միլիոն մարդ հեմոդիալիզ է ստանում: Ծխելը, արյան բարձր ճնշումն ու գիրությունը երիկամների առաջին թշնամիներն են: Երիկամները հաճախ կարող են ախտահարվել այլ հիվանդությունների հետեւանքով, բայց դրանց առաջնային խնդիրները կանխարգելելու համար մասնագետները հորդորում են օրական գոնե 1-1.5 լիտր ջուր խմել, ֆիզիկապես ակտիվ լինել, ճիշտ սնվել, սահմանափակել աղի քանակն ու թեթեւակի բողոքների դեպքում անգամ դիմել բժիշկներին:   «Արաբկիր» բժշկական համալիրը Հայաստանի առաջատարն է` երիկամաբանության ոլորտում: 2002թ-ից մեզ մոտ իրականավում է երիկամի փոխպատվաստում, այս տարի կատարվել է 200-րդը: «Արաբկիրում» գործում է երիկամի առողջությամբ զբաղվող չորս բաժանմունք` նեֆրոլոգիական, ուրո-վիրաբուժական, հեմոդիալիզի եւ փոխպատվաստման: Առողջություն մաղթելով մեր պացիենտներին եւ բոլորին` միանում ենք միջազգային մեր գործընկերների հորդորներին եւ հիշեցնում, որ ցանկացած հիվանդություն, այդ թվում եւ երիկամային խնդիրները, ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: