Տեսնել Բոլորը
Ինչու ընտրել մեզ
Փորձ և համագործակցություն
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տարեկան հազարավոր պացիենտներ են դիմում: Մեր բժիշկները հազվադեպ և բարդ հիվանդությունների բուժման մեծ փորձառություն ունեն, համագործակցում են արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ` առաջնորդվելով բուժման միջազգային և տեղական արդի չափորոշիչներով:
Ճշգրիտ ախտորոշում և պատասխաններ
Հաջող բուժումն սկսվում է ճիշտ ախտորոշումից: Մեր բժիշկները բծախնդիր են ախտորոշման փուլում: Մանսագետների թիմը լսում է պացիենտի կարիքներն ու բազմակողմանիորեն հետազոտում, գնահատում վիճակը, որպեսզի կազմի բուժման լավագույն ծրագիրը:
Որակ և անթերի խնամք
«Արաբկիր» ԲՀ-ում մասնագետների խմբերն աշխատում են միասնաբար, որպեսզի անեն այն, ինչ հենց տվյալ պացիենտին է պետք: «Արաբկիրը» Հայաստանի եզակի բժշկական հաստատություններից է, որն ունի որակի վերահսկողության համակարգ` հանուն պացիենտների իրավունքների և շահերի:
Փորձաքննություն և գիտական մոտեցում
Մեր բժիշկ-փորձագետներից շատերը մեծ համբավ ունեն մասնագիտական լայն շրջանակներում, նաև երկրից դուրս: Գիտական աշխատանքները համակարգում է Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը` առաջարկելով համապարփակ մոտեցումներ:
Մեր գլխավոր գործընկերն է
Ցյուրիխի Մանկական Համալսարանական հիվանդանոցը
Առողջության մասին
25 հունիս 2025
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: