Ուլտրաձայնային հետազոտություն
Ուլտրաձայնային հետազոտություն
Ճառագայթային ախտորոշիչ ծառայությունը հագեցած է համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ուլտրաձայնային սարքավորումներով: Սարքավորումները տեղադրված են նաև բժշկական համալիրի վերակենդանացման և վիրահատական բաժանմունքներում, այսինքն կիրառվում են նաեւ վիրասրահներում, ինտենսիվ թերապիայի եւ փոխպատվաստումային հիվանդասենյակներում:

«Ուլտրաձայնային» բաժնում իրականացվում են.
  • որովայնի խոռոչի,
  • հետորովայնամզային տարածության,
  • փոքր կոնքի,
  • պարանոցի,
  • փափուկ հյուսվածքների,
  • կրծքագեղձերի,
  • վերին և ստորին վերջույթների անոթների դոպլեր հետազոտություն,
  • էխոսրտագրություն: