Ռենտգեն հետազոտություն
Ռենտգեն հետազոտություն
Ճառագայթային ախտորոշիչ ծառայության «Ռենտգեն» բաժնում իրականացվում են.
  • կրծքավանդակի օրգանների,
  • վերին և ստորին վերջույթների (ոսկրեր, հոդեր),
  • կոնքի,
  • ողնաշարի,
  • գանգի,
  • քիթըմպանի,
  • քթի հարակից խոռոչների
ստանդարտ ռենտգենաբանական հետազոտություններ:

Բոլոր տարիքային խմբերի պացիենտների համար իրականացվում են միզային համակարգի կոնտրաստ հետազոտություններ.
  • միկցիոն ցիստոուրետրոգրաֆիա,
  • ռետրոգրադ ուրետրոցիստոգրաֆիա,
  • էպիցիստոուրետրոգրաֆիա,
  • ցիստոգրաֆիա` միզապարկի աղիքային ֆրագմենտով աուգմենտացիայից հետո,
  • անտեգրադ պիելոգրաֆիա (նեֆրոստոգրաֆիա),
  • ռետրոգրադ պիելոգրաֆիա (ընդհանուր անզգայացմամբ՝ ուրոլոգների հետ համատեղ),
  • ներերակային էքսկրետոր ուրոգրաֆիա:
Բոլոր հետազոտություններն ունեն վիդեոֆլյուրոսկոպիկ հնարավորություն:

Իրականացվում են նաև ողնաշարի, վերին և ստորին վերջույթների սկանոգրամմա: