Համակարգչային շերտագրություն /տոմոգրաֆիա/
Համակարգչային շերտագրություն /տոմոգրաֆիա/
Ճառագայթային ախտորոշիչ ծառայությունում իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), որի միջոցով կատարվում են.
  • գլխի,
  • պարանոցի,
  • կրծքավանդակի,
  • որովայնի,
  • կոնքի,
  • վերջույթների հետազոտություններ:

Համակարգչային տոմոգրաֆիան, ՀՏ-ն, կամ ինչպես ավելի հայտնի է КТ-ն (ԿաՏե), ներքին օրգանների հետազոտության ոչ ինվազիվ մեթոդ է, որի հիմքում ընկած է ռենտգենյան ճառագայթների միջոցով օրգանների շերտավոր պատկերների ստացումը: Հետազոտության ժամանակ ռենտգեն ճառագայթների հոսքը հնարավորություն է ստեղծվում ստանալ համապատասխան օրգանի եռաչափ պատկերները:

Համակարգչային տոմոգրաֆիան համարվում է.
  • գլխուղեղի,
  • պարանոցի,
  • թոքերի և միջնորմի,
  • որովայնի օրգանների,
  • սրտի,
  • անոթների,
  • ոսկրերի
մի շարք պաթոլոգիաների ախտորոշման առաջնային մեթոդ: