Համագործակցություն

Պացիենտների բուժումը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով բաժանմունքը սերտորեն համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան տարբեր կլինիկաների համապատասխան մասնագետների հետ։ 
Մեծ են մասնագիտական կապերը Ցյուրիխի մանկական համալսարանական  հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հետ, որտեղ իրականացվում են նաև բաժանմունքի բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստումները՝ 1-6 ամիս տևողությամբ: Ամենամյա երկշաբաթյա այցերով Հայաստան է գալիս Ցյուրիխի մանկական համալսարանական  հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավարը, ով մասնակցում է բաժանմունքի ամենօրյա աշխատանքներին: Այցի ընթացքում քննարկվում են նաև կլինիկական բարդ դեպքերը, կազմակերպվում են վերապատրաստումներ և սեմինարներ միջին բուժանձնակազմի համար: